• Հայ
  • Рус
  • Eng

2019 թվականի հոկտեմբերի 22-24-ը կայացավ ՄԻՆԵՐՎԱ ծրագրի մասնակից համալսարանների ճանաչողական այցը Բելգիայի Լիեժ քաղաք, որին մասնակցում էին նաև ՄԻՆԵՐՎԱ ծրագրի ԵՊԲՀ թիմի ներկայացուցիչները: Ծրագրի առաջին օրը տեղի ունեցավ կոնսորցիում հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա անելիքները, դրանց իրականացման ուղիները և ժամկետները:

Ծրագրի 2-րդ օրը սկսվեց Լիեժի համալսարանի հետազոտության և զարգացման կենտրոնի տնօրեն, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում եվրամիության փորձագետ Իզաբել Հալյուի զեկուցմամբ, որը նվիրված էր «Մարդկային ռեսուրսների ռազմավարությունը հետազոտողների համար»  (HRS4R) թեմային:

Հաջորդիվ զեկուցմամբ հանդես եկավ ծրագրի համակարգող հաստատության՝ Մոլդովայի տնտեսական գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչը՝ որպես լավագույն փորձ ներկայացնելով ակադեմիայի կողմից իրականացված քայլերի հաջորդականությունը «Մարդկային ռեսուրսների գերազանցություն հետազոտության ոլորտում» ("HR Excellence in Research") կոչումը ստանալու ճանապարհին: Ներկայացվեց նաև, թե ինչ առավելություններ կարող է տալ կոչումը հետազոտական հաստատությանը ինչպես եվրամիության կողմից ֆինանսավորվող հետազոտական նախագծերին դիմելու գործընթացում, այնպես էլ արտերկրի հետազոտողների կողմից որպես նախընտրելի հաստատություն ընկալվելու տեսանկյունից:

Զեկույցները երբեմն ընդմիջվում էին առանձին թիմային աշխատանքներով, որոնք միտված էին ծրագրի մասնակիցների քննադատական վերլուծության, աշխատանքային միջավայրում անհատական նախաձեռնություններով հանդես գալու, ինչպես նաև անելիքների հստակ ձևակերպման ունակությունների բարելավմանը:

Ծրագրի երրորդ օրը նվիրված էր «Մարդկային ռեսուրսների գերազանցություն հետազոտության ոլորտում» կոչումը ստանալու ճանապարհային քարտեզին և ժամանակացույցին, որոնց հետևելու դեպքում հաստատությունը կարող է հաջողել:

Ծրագրի ավարտին քննարկվեցին հետագա անելիքները, տարանջատվեց ՀՀ մասնակից համալսարանների առաջադրանքների 2 հիմնական փուլ.

  1. Ապահովել բուհի անդամակցությունը EURAXESS նախաձեռնությանը,
  2. Պլանավորել «Մարդկային ռեսուրսների գերազանցություն հետազոտության ոլորտում» կոչումը ստանալուն ուղղված քայլերի հաջորդականություն:

100-ամյակը՝ մեկ պատկերում 10.09.2020

11.09.2020
Արվեստն ու բժշկությունը միշտ զուգակցվել են. կյանքեր փրկելն ու արարելը գրեթե նույն գործն են. կարծում է Երեւանի պետական ...