Բժշկագիտության ոլորտում հետազոտական աշխատանքներ իրականացնելու և զարգացնելու, գիտական դպրոցը պահպանելու և հզորացնելու, պրոֆեսորադասախոսական կազմի արժանի հերթափոխ ապահովելու, ինչպես նաև գիտությունը երիտասարդացնելու և միջազգայնացնելու նպատակով համալսարանի լավագույն շրջանավարտները, համաձայն գործող կարգի, գիտական աստիճանի հայցման նպատակով կարող են դիմել ասպիրանտուրա:
Ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով պլանավորվում, պատրաստվում, վերապատրաստվում և որակավորվում են գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրեր, որոնք ունակ են իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ, նորովի խթանելու գիտությունը և հաղորդակցվելու գիտական հանրության հետ:
Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում՝ մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն գրելու նպատակով: Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են մագիստրոսի կամ մագիստրոսի կրթական աստիճանին հավասարազոր կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական (կլինիկական) մասնագիտություններով՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցող անձիք:
Յուրաքանչյուր ասպիրանտական տեղի հիմնավորումը պայմանավորված է ամբիոնում կամ գիտահետազոտական կենտրոնում տվյալ մասնագետի կարիքով, երիտասարդ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ուսուցումն ասպիրանտուրայում իրականացվում է առկա և հեռակա (համապատասխանաբար 3 և 4 տարի տևողությամբ), անվճար ու վճարովի հիմունքներով: Ասպիրանտուրայի ընդունելությունն առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար տեղերի դեպքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում:
Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է տարբերակված ստուգարքներ՝ սահմանված ներքին շեմով՝ «Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների հանձնման վերաբերյալ ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը և հանձնում է քննություն մասնագիտական առարկայից: Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով: Առկա ուսուցմամբ ասպիրանտին հատկացվում է պետական կրթաթոշակ՝ ըստ սահմանված չափի:
Ասպիրանտուրա ընդունվելուց հետո գիտակոորդինացիոն խորհրդում հաստատվում է ասպիրանտի գիտական ղեկավարը, ատենախոսության թեման և աշխատանքային պլանը:
Ուսումնառության ընթացքում ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի համաձայն ասպիրանտը պետք է մասնակցի հետազոտողի կրեդիտային համակարգով նախատեսված ընդհանուր պատրաստվածության և մասնագիտական առարկաների դասընթացներին, հանձնի համապատասխան որակավորման քննություններ, մասնակցի փորձաքննություններին, ատեստավորումներին ու գիտական միջոցառումներին, հրատարակի գիտական հոդվածներ, այդ թվում ազդեցության գործոն ունեցող ամսագրում:
Ատենախոսության ավարտին ասպիրանտը պետք է ունենա 180 կրեդիտ` ձևավորված հետևյալ եղանակներով.
|
|
Անվանում |
Կրեդիտ |
Ընդամենը |
Կրթական |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ |
Մասնագիտական օտար լեզու /ակադեմիական գրագրություն/ |
1,5 |
18,0 |
Գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն |
1,5 |
|||
Բժշկական ինֆորմատիկա |
2,0 |
|||
Բժշկական հոգեբանություն |
0,5 |
|||
Գիտական էթիկա |
0,5 |
|||
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ |
2,0 |
|||
Բիոստատիստիկա |
2,0 |
|||
Նախագծերի դիզայն, մշակում և կառավարում |
1,0 |
|||
Ապացուցողական բժշկություն |
1,0 |
|||
Մտավոր սեփականության իրավունք և արտոնագրային գործ |
1,0 |
|||
Մենեջմենթ. Մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում |
1,0 |
|||
Հաղորդակցման կարողություններ և գործարար գրագրություն |
1,5 |
|||
Լաբորատոր հետազոտական մեթոդներ |
1,0 |
|||
Շրջակա միջավայր և առողջություն |
0,5 |
|||
Առողջապահական իրավունք |
0,5 |
|||
Էթիկական փորձաքննություն |
0,5 |
|||
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ |
Մասնագիտական առարկա 1 |
3,0 |
10,0 |
|
Մասնագիտական առարկա 2 |
3,0 |
|||
Հարակից առարկա 1 |
2,0 |
|||
Հարակից առարկա 2 |
2,0 |
|||
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Օտար լեզու |
3,0 |
12,0 |
|
Ինֆորմատիկա |
3,0 |
|||
Մասնագիտական |
6,0 |
|||
ՊՐԱԿՏԻԿԱ |
Մանկավարժական |
3,0 |
10,0 |
|
Հետազոտական |
4,0 |
|||
Թիմային աշխատանք |
3,0 |
|||
ԹԵՄԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ |
Ատենախոսության թեմայի՝ պլանի հաստատում |
5,0 |
5,0 |
|
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ |
Գործնական հմտություններ |
Փորձարարական և կլինիկական ակտիվություն |
35,0 |
35,0 |
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ |
Տեղական գիտաժողովի մասնակցություն |
2,0 |
15,0 |
|
Տեղական գիտաժողովի պոստեր մասնակցություն |
5,0 |
|||
Տեղական գիտաժողովի բանավոր մասնակցություն |
8,0 |
|||
Միջազգային գիտաժողովի մասնակցություն |
4,0 |
20,0 |
||
Միջազգային գիտաժողովի պոստեր մասնակցություն |
6,0 |
|||
Միջազգային գիտաժողովի բանավոր մասնակցություն |
10,0 |
|||
ՀՈԴՎԱԾՆԵՐ |
ՀՀ-ում հրատարակվող ամսագրերում |
3,0 |
20,0 |
|
Արտերկրի հրատարակվող ամսագրերում |
5,0 |
|||
Scopus, Web of science ցանկում հրատարակվող |
12,0 |
|||
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
ԸՆԹԱՑԻԿ |
Ատեստավորում 1 |
5,0 |
11,0 |
Ատեստավորում 2 |
6,0 |
|||
ԱՄՓՈՓԻՉ |
Ամբիոնի նիստ |
3,0 |
9,0 |
|
Էթիկայի կոմիտե |
2,0 |
|||
Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման հանձնաժողով |
4,0 |
|||
|
|
Նախապաշտպանություն |
15,0 |
15,0 |
Ընդամենը |
180,0 |
Գիտական աստիճանի հայցման նպատակով հայցորդության համակարգում կարող են ընդգրկվել անձիք, ովքեր բավարարում են վերոնշյալ պահանջներին և աշխատանքային գործունեությանը զուգահեռ կարող են կատարել գիտական հետազոտություններ:
Հայցորդն իր գիտական աշխատանքի նախագիծը, ըստ սահմանված կարգի, ներկայացնում է փորձաքննության և դրական եզրակացություն ստանալուց հետո ներկայացնում համալսարանի գիտակոորդինացիոն խորհրդի հաստատմանը:
Հայցորդության առավելագույն ժամկետը 5 տարի է:
Ասպիրանտուրան և հայցորդությունն ավարտվում են ատենախոսության պաշտպանությամբ, որի արդյունքում շնորհվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ԵՊԲՀ գիտության վարչության կողմից իրականացվում է 3-րդ կրթական աստիճանին համապատասխան հետազոտողի գիտակրթական ծրագիր, որը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ գիտակրթական և հետազոտական:
Այն նպաստում է հետազոտողի մասնագիտական գիտելիքների ու կարողությունների անհրաժեշտ բազայի և գիտամանկավարժական հմտությունների զարգացմանը:
Գիտության վարչության տարածքում գործում է վեբինարի լսարան, որտեղ հետազոտողների համար պարբերաբար կազմակերպվում են դասախոսություններ, նիստեր, ժողովներ, գործնական հանդիպումներ, նաև առցանց:
Գիտական կադրերի պատրաստման և որակավորման գործընթացը համակարգում է ԵՊԲՀ գիտության վարչությունը: