• Հայ
  • Рус
  • Eng

Առաքելություն

Գրեթե մեկ դար մեր առաքելությունն է եղել պատրաստել բարձրորակ կրթություն ու որակավորում ունեցող բժիշկների՝ աշխարհում փոփոխություն կատարելու համար: Մենք շեշտը դնում ենք հետազոտության ու բժշկության՝ որպես գիտության, զարգացման վրա, ինչպես նաև ուսանողների գործնական գիտելիքի վրա:
Մենք հավատում ենք, որ մեր ուսանողների մեջ ներդրում անելը մեծապես նպաստում է առողջապահության ոլորտի զարգացմանը:

Տեսլական

Ունենալով 100 տարվա փորձագիտություն ու փորձառություն՝ մենք ցանկանում ենք ընդլայնել մեր սահմանները և օգտագործել մեր ներուժը՝ համաշխարհային մակարդակի համալսարան դառնալու համար: Մենք արդեն իսկ ունենք շատ միջազգային ուսանողներ, ովքեր ԵՊԲՀ-ի համայնքի սիրված մասն են կազմում: Մենք ցանկանում ենք դառնալ մի կենտրոն, որտեղ երիտասարդ ուղեղները կարող են առաջարկել հեղափոխական գաղափարներ բժշկության ոլորտում:
Զարգացման այս փուլում բոլորի աջակցությունը շատ ողջունելի է:

Արժեքներ

  • Ապագային ուղղված մոտեցում
    Մենք ակնկալում ենք մեր ուսանողներից նորարարական կողմնորոշում՝ նոր մոտեցումներն ու հնարավորությունները ընկալելու համար: Շատ կարևոր է, որ ուսանողները լինեն ստեղծարար հետազոտական գործընթացում, քանի որ մեր ֆակուլտետը բաց է նոր գաղափարների առջև ու պատրաստ է օգնել ուսանողներին՝ ծրագրերի իրականացման հարցում:
  • Ազնվություն
    Ակադեմիական ներգրավվածությունը մեծ ձեռքբերումներ ունենալու հիմքն է: Մենք ցանկանում ենք, որ մեր ուսանողները շատ բան տանեն համալսարանից և առաջին հերթին նրանք պետք է ազնիվ լինեն իրենք իրենց նկատմամբ: Խաբեությունը մեր համալսարանում քննարկման առարկա չէ:
  • Պրոֆեսիոնալիզմ
    Այն ամենն, ինչ մենք անում ենք, մասնագիտական բարձր մակարդակի վրա է. սկսած դասախոսությունների անցկացման ձևից մինչև գործնական դասերը: Մենք ցանկանում ենք, որ մեր ուսանողները տեսնեն իրենց գործողությունների կարևորությունը և հասկանան, որ պրոֆեսիոնալիզմը կարող է շատ կյանքեր փրկել:
  • Աջակցություն
    Մեր Համալսարանի հիմքում ընկած է միմյանց աջակցելը: Դա վերաբերում է թե՛ ուսանող-ուսանող, թե՛ ուսանող-դասախոս հարաբերություններին: Մենք գիտակցում ենք, որ ավելի արագ ու ավելի մեծ արդյունավետությամբ կարելի է հասնել նպատակային արդյունքների, եթե մարդը միայնակ չի աշխատում: Մեր համայնքը վստահեցնում է, որ բոլորը կունենան հնարավորություն ինչ-որ կարևոր բան անելու, և մենք պատրաստ ենք օգնել ամեն հարցում:

Աբսցեսի մասին մանրամասնում են համալսարանական հիվանդանոցների բժիշկները

22.06.2018
Աբսցեսը (թարախակույտ) օջախային թարախային բորբոքում է, որը բնութագրվում է թարախով լցված խոռոչի առաջացմամբ: Աբցեսը ...