«Ստոմատոլոգիա» մասնագիտության բազային կրթությունն իրականացվում է 5-ամյա անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով: Սահմանված 10 կիսամյակից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Ծրագրի ավարտին շրջանավարտը ստանում է «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ բժշկ-ստոմատոլոգի որակավորում:
Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական), կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում («Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրներ), պոլիկլինիկաներում («Մուրացան» և «Հերացի» պոլիկլինիկաներ), նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում, որտեղ նեղ մասնագիտական առարկաներից բացի, ուսումնասիրվում են նաև ընդհանուր բժշկական առարկաներ:
Գործնական պարապմունքները ներառում են կերպառու ատամնաշարերի վրա ուսանողների աշխատանքը և ավելի բարձր կուրսերում հիվանդի ախտորոշման և բուժման գործընթացին նրանց առավելագույնս մասնակցությունը:
Հիմնական մասնագիտական ուղղություններն են՝ թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական և մանկական ստոմատոլոգիա: Մասնագիտական ամբիոնները տեղակայված են ԵՊԲՀ ստոմատոլոգիական երեք կլինիկաներում, որոնք իրականացնում են բնակչության մասնագիտական որակյալ բուժօգնության կազմակերպման աշխատանքները՝ մարդկանց պարգևելով առողջ և գեղեցիկ ժպիտ:
Ամբիոններում մշտապես կազմվում և արդիականացվում են դասախոսությունները, թեստային առաջադրանքները, ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը երեք լեզուներով: Ուսանողները մասնակցում են ամբիոնների գիտահետազոտական աշխատանքներին, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ուսանողական գիտական խմբակի գործունեությանը:
Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի
Կուրս |
Տեսական դասընթացներ
|
Կլինիկական դասընթացներ
|
I կուրս
|
մարդու անատոմիա, գլխի և պարանոցի անատոմիա ընդհանուր քիմիա բիոօրգանական քիմիա կենսաբանություն հյուսվածաբանություն մաթեմատիկա և բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն բժշկական ֆիզիկա լատիներեն լեզու և բժշկական տերմինաբանություն հայ ժողովրդի պատմություն բժշկության պատմություն հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն օտար լեզու ռուսաց լեզու ֆիզիկական դաստիարակություն |
առաջին բժշկական օգնություն |
II կուրս |
հյուսվածաբանություն, բերանի խոռոչի հյուսվածաբանություն նորմալ ֆիզիոլոգիա, դիմածնոտային շրջանի ֆիզիոլոգիա կենսաքիմիա, բերանի խոռոչի կենսաքիմիա տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն (գլխի և պարանոցի) մանրէաբանություն, բերանի խոռոչի մանրէաբանություն ԲԾԿՄ փիլիսոփայություն բժշկական հոգեբանություն բիոէթիկա |
ստոմ. նյութաբանություն թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա ստոմ. հիվանդությունների կանխարգելում ուսումնական պրակտիկա
|
III կուրս
|
ախտաբանական անատոմիա, գլխի և պարանոցի ախտաբանական անատոմիա ախտաֆիզիոլոգիա, բերանի խոռոչի ախտաֆիզիոլոգիա ֆարմակոլոգիա հիգիենա և էկոլոգիա առողջապահական իրավունք հանրային առողջություն օտար լեզու (ընտրովի) ռուսաց լեզու (ընտրովի) ֆիզիկական դաստիարակություն |
ընդհանուր վիրաբուժություն ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա թերապևտիկ ստոմատոլոգիա վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա վիրաբուժական ստոմատոլոգիա ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա օրթոպեդիկ ստոմատոլոգիա ճառագայթային ախտորոշում ուսումնական պրակտիկա |
IV կուրս
|
- |
վիրաբուժական ստոմատոլոգիա մանկական ստոմատոլոգիա թերապևտիկ ստոմատոլոգիա օրթոպեդիկ ստոմատոլոգիա վիրաբուժական հիվանդություններ ներքին հիվանդություններ մանկաբուժություն հոգեբուժություն քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ մաշկավեներաբանություն նյարդաբանություն էնդոկրինոլոգիա դատական բժշկություն համաճարակաբանություն կլինիկական իմունոլոգիա ուսումնական պրակտիկա |
V կուրս
|
|
վիրաբուժական ստոմատոլոգիա մանկական ստոմատոլոգիա օրթոդոնտիա թերապևտիկ ստոմատոլոգիա ստոմ. հիվանդությունների ֆիզիոթերապիա օրթոպեդիկ ստոմատոլոգիա ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժություն ԱԻԲ վարակիչ հիվանդություններ արյունաբանություն ուռուցքաբանություն կլինիկական ֆարմակոլոգիա գինեկոլոգիա աչքի հիվանդություններ ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա ֆթիզիատրիա |
«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագիրը և դրա առարկայական ծրագրերը կազմված են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիայի սկզբունքը, ինչպես նաև կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքները:
Բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտական գործունեության օբյեկտը պացիենտն է: «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կրթական ծրագիրը նախատեսում է, որ այն յուրացնելուց հետո շրջանավարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հետևյալ գործառույթները՝
ա) բուժկանխարգելիչ,
բ) ախտորոշիչ,
գ) բուժական,
դ) վերականգնողական,
ե) կրթադաստիարակչական,
զ) կազմակերպչական կառավարման,
է) գիտահետազոտական:
«Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքներն են՝
«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներն ուսումնառած, բոլոր քննություններն ու ստուգարքները հաջողությամբ հանձնած շրջանավարտները դեկանի կարգադրությամբ և ռեկտորի հաստատմամբ թույլատրվում են ամփոփիչ ատեստավորման: Վերջինս հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա բժիշկ-ստոմատոլոգի ինչպես տեսական և գործնական պատրաստվածությունը կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակելու կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում (տեսական բժշկություն):
«Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիրն իրականացվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի կողմից՝ դեկանի ղեկավարությամբ: