• Հայ
  • Рус
  • Eng
Տեղի կունենա հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների չորրորդ համագումարը
Տեղի կունենա հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների չորրորդ համագումարը

«Հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների» (ՀՀՄԲՄ) չորրորդ համագումարը տեղի կունենա ապրիլի 18-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
ՀՀՄԲՄ-ն համախմբում է տեղական և միջազգային փորձագետներին, այս ոլորտում իրենց ձեռքբերումներն ու տեսակետները ներկայացնելու համար: Գիտական ծրագիրը ներառում է հիմնական դասախոսություններ, բանավոր զեկույցներ, ինչպես նաև ինտերակտիվ հանդիպում` «կլոր սեղան» դասընթացներ:

Համագումարի նպատակն է՝ ներկայացնել մեր ընդլայնվող գիտելիքները կլինիկական մանրէաբանության և համաճարակաբանության բոլոր բնագավառներում:

Հիմնական ուղղություններն են՝
• Հակաբիոտիկներ և հակաբիոտիկակայունություն
• Կլինիկական մանրէաբանություն և վարակիչ հիվանդություններ
• Առողջապահության հետ առնչվող և արտահիվանդանոցային վարակներ
• Հակամանրէային կայունությունը առողջապահական համակարգից դուրս` ներկայիս մարտահրավերները
• Մանրէային էվոլյուցիա
• Հանրային առողջապահություն և համաճարակաբանություն
• Ապացուցողական բժշկություն
• Պատվաստանյութեր

Հարգելի գործընկերներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու: Հոդվածները կարող են ներկայացվել մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը հայերեն (Sylfaen), ռուսերեն և անգլերեն (Times New Roman, տառատեսակ 12pt, միջտողային տարածություն 1.5) լեզուներով:

Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 5 A4 էջի չափը և պետք է ներառի՝ վերնագիր (կենտրոն), հեղինակ (ներ), հաստատություն, բանալի բառեր, գրականության ամփոփում, նյութեր/մեթոդներ, արդյունքները, եզրակացություններ, ամփոփում անգլերենով և ռուսերենով, ինչպես նաև հղումներ: 

Վերոնշյալ համագումարին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում՝ անհրաժեշտ է մասնակցի տվյալները մինչև ս.թ. փետրվարի 5-ը ներկայացնել ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոն՝ epidemiology2016@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեով, հետևյալ ձևաչափով՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաստատություն, պաշտոն:

Մասնակցության տարբերակ՝ հոդվածի տպագրություն, զեկույց, ցուցապաստառ:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝ 28.02.2019:

Հարցերի դեպքում կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37491464659 պրոֆ. Ա.Ձ.Համբարձումյան, +37491278830 դոց.Մ.Մ. Տեր-Ստեփանյան: