• Հայ
  • Рус
  • Eng
Օնլայն պանելային քննարկում կանցկացվի
Օնլայն պանելային քննարկում կանցկացվի
Սիրելի երիտասարդներ, հունիսի 30-ին ժամը 19։00-ին օնլայն հարթակում կարող եք միանալ Եվրոմիության կողմից ընձեռնվող հնարավորությունների բացահայտմանն ուղղված պանելային քննարկմանը, որին որպես հրավիրված բանախոս կմասնակցի ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ ծրագրի կոորդինատոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։
 
Մասնակիցները կներկայացնեն դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ, երիտասարդների համար առկա հնարավորությունները, կխոսեն դրամաշնորհների հայտերում դիտվող ընդհանուր սխալների մասին և կկիսվեն գործնական խորհուրդներով, թե ինչպես կարելի է կազմել «հաղթող դրամաշնորհային հայտ»:
 
Առցանց ելույթը կազմակերպվում է Armenia Startup Academy Traction ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Catalyst Foundation-ի կողմից։ Աջակցություն է ստանում Եվրամիության GIZ-ից, ինչպես նաև #EU4Business- շրջանակում իրականացվող Հայաստանի տեխնոլոգիաների զարգացում նախագծի կողմից: