• Հայ
  • Рус
  • Eng
Օկլյուզիոն խնդիրների լուծումը ստոմատոլոգի առօրյա պրակտիկայում
Օկլյուզիոն խնդիրների լուծումը ստոմատոլոգի առօրյա պրակտիկայում

Բ.Գ.Դ.  Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյանի

Հեղինակային կուրս

Օկլյուզիոն խնդիրների լուծումը ստոմատոլոգի առօրյա պրակտիկայում

Անցկացման վայրը՝ ք.Երևան, «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոն

Անցկացման ամսաթիվ՝ 13 հոկտեմբերի, 2018թ.

Տեր-Պողոսյան Հ.Յու. բժշկական գիտությունների դոկտոր,

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի

ամբիոնի վարիչ

Հայաստանի Օրթոդոնտների ասոցիացիայի փոխնախագահ

Ալֆա-Ստոմ կլինիկայի գլխավոր բժիշկ

Հրանտ Տեր-Պողոսյանը ավելի քան 75 գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև 6 գյուտերի համահեղինակ, 4 ռացիոնալ առաջարկների և 19 մեթոդական ձեռնարկների հեղինակ:

Կուրսի ծրագիր

  • Հիմնական տերմինները և օկլյուզիայի հասկացությունները, որոնք օգտագործվում են արդի ստոմատոլոգիայում. օկլյուզիոն փոխհարաբերությունների ժամանակակից կոնցեպցիաները.
  • Հոդափոխանակիչներ, վերին ծնոտի դիրքի գրանցման եղանակը դիմային աղեղի միջոցով, ՔՍԾՀ ինդիվիդուալ դինամիկ պարամետրերի գրանցումը.
  • Հոդափոխանակիչներով աշխատանքի ժամանակ տարածված սխալները.
  • Օկլյուզիոն շինաները (Dental splints), և դրանց օգտագործումը զանազան դեպքերում.
  • Օկլյուզիոն բարձրություն: Գրանցման զանազան մեթոդները. Հաշվարկ կողմնային տելեռենտգենոգրամմայի վրա, անթրոպոմետրիկ մեթոդը, ֆոնետիկ փորձեր, հանգստի բարձրություն.
  • Օկլյուզիոն պաթոլոգիայի կոմպլեքսային ռեաբիլիտացիա/ռեստավրացիոն ստոմատոլոգիա, օրթոդոնտիա, օստեոպատիա, կինեզիոլոգիա/.
  • Հարցեր և պատասխաններ:  

Մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտներ: 

Միջոցառման ողջ հասույթը կփոխանցվի ‹‹Հերացի››  թիվ 1 համալսարանական հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: 

Գրանցման հեռախոսահամարներ՝ +374 41 883766; +374 55 279227

Կոնտակտային անձիք՝ Սարգսյան Նարե, Գևորգյան Մերի 

Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի Օրթոդոնտների ասոցիացիայի  կողմից: 

 

 

 

Վաղ գրանցում

Ուշ գրանցում

Բժիշկ-ստոմատոլոգ

 

25.000 AMD

30.000 AMD

Կլին.օրդինատորներ և ուսանողներ

15.000 AMD

20.000 AMD