• Հայ
  • Рус
  • Eng
Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ
Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ

Պրոֆեսորներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ.-ին քիմիայի ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:

ԵՊԲՀ-ում կայանալիք դասախոսությունը մեծ հնարավորություն կլինի մասնակիցների համար, ովքեր կտեղեկանան պրոֆեսոր Ֆերինգայի՝ գիտության ոլորտում կատարած աշխատանքներին, որոնք մեծապես կապված են մոլեկուլային շղթաների և դրանց կիրառման հնարավորությունների հետ ներկայում և ապագայում: