• Հայ
  • Рус
  • Eng
Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային գիտաժողով
Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային գիտաժողով

Հարգելի՛ գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 6-7 Երևանում տեղի կունենա Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային կոնֆերանսը՝ կազմակերպված Մանկական Բժիշկների Հայկական Ասոցիացիայի, Մանկական Վիրաբույժների Ռուսական Ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության Մանկական Վիրաբուժության Ազգային Միության և Մանկական Նյարդավիրաբույժների Եվրասիական Ասոցիացիայի կողմից: Կոնֆերանսին մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք մասնագետներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից: Կքննարկվեն մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության ժամանակակից խնդիրները: Այս գիտական ֆորումը կնպաստի բժիշկների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա լավ հարթակ մասնագետների շփման և համագործակցության համար:
Զեկույցներն ու քննարկումները կլինեն անգլերեն և ռուսերեն:
Մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտներ ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից, իսկ ւսանողները ՇՄԶ կրեդիտներ չեն ստանա:
ՀՀ մասնակիցների համար մասնակցության արժեքը 5000 դրամ է:Օրդինատորների և ուսանողների համար մասնակցությունն անվճար է:
Գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է:
Փոխանցումը պետք է կատարել Սուրբ Աստվածամայր ԲԿ հաշվեհամարին
220095140228000 Acba credit agricole բանկում և մասնակցի տվյալներն ու փոխանցման անդորրագիրը ուղարկել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ֆեյսբուքյան էջին:

Ծրագիր