• Հայ
  • Рус
  • Eng
Կանցկացվի MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառում՝ նվիրված ԵՊԲՀ 100-ամյակին
Կանցկացվի MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառում՝ նվիրված ԵՊԲՀ 100-ամյակին
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները, TEDxHeratsiSt թիմի կազմում, համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը:
 
Միջոցառումը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբել մասնագիտական տարբեր ոլորտների մարդկանց և խոսել միևնույն նպատակին ուղղված գաղափարների շուրջ:
 
Միջոցառման խոսնակների կազմում են ԵՊԲՀ պրակտիկայի բաժնի ղեկավար, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-ֆթիզիատր Դավիթ Ղազարյանը, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի, CINCO ակումբի հիմնադիր Ամալյա Մանուսաջյանը և ԵՊԲՀ շրջանավարտ, բժիշկ- դիետոլոգ Լիդիա Այվազյանը:
 
Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցումով։ Կարող եք հետևել TEDxHeratsiSt էջին:
 
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 29-ին, ժամը՝ 12։00-ին, Էլիտ պլազա բիզնես կենտրոնում։