• Հայ
  • Рус
  • Eng
Decoding the Brain Workshop
Decoding the Brain Workshop

Ապրիլի 7-ից 11-ը բժշկական համալսարանում կանցկացվի “Decoding the Brain” գիտական դպրոցը, որը կազմակերպվում է ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից։ Դպրոցը դարձել էր International Brain Research Organization-ի գրանտային ծրագրի հաղթող։ Գիտական դպրոցն իրականացվում է ISTC հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Կայանալիք միջոցառմանը կբանախոսեն Չիկագոյից և Մոսկվայից հրավիրված գիտնակնները, ինչպես նաև Հայաստանի դաշտի լավագույն մասնագետները։

Գիտական դպրոցի նպատակն է ուսանողներին և երիտասարդ գիտնականներին տալ պրակտիկ և տեսական գիտելիքներ նեյրոգիտության մեջ կիրառվող նորագույն մեթոդների մասին։

Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 18-ը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/8kcgSVPGMPMvLsr86

Միջոցառման մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական կայքէջ՝ https://decodingthebrain.am/, ինչպես նաև հետևել պաշտոնական ֆեյսբուքյան էջին՝   https://www.facebook.com/decodingthebrain։