• Հայ
  • Рус
  • Eng
Բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ
Բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով, մայիսի 20-23-ը փորձագիտական գնահատում իրականացնող խումբը կայցելի համալսարան:

Այցի շրջանակներում, մայիսի 23-ին, ժամը 12:20-12:50  ԵՊԲՀ բոլոր ուսա­նող­­ներին և աշխատակիցներին հնարավորություն է ընձե­ռվում մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը: Ցանկացողները պետք է նախապես գրանցվեն մինչև մայիսի 22-ը, ժամը 15:00-ը՝ v.gyulazyan@anqa.am էլ. փոստին ուղարկելով անու­ն, ազգանուն, հայրանուն, ֆակուլտետի և ամբիոնի անվանումը, պաշտոնը և հեռախոսահամար:

Հանդիպումը կկայանա Ռեկտորատի դահլիճում (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ):