• Հայ
  • Рус
  • Eng
Ուռուցքաբանության թեմայով կոնֆերանսներ՝ գերմանացի պրոֆեսորների մասնակցությամբ
Ուռուցքաբանության թեմայով կոնֆերանսներ՝ գերմանացի պրոֆեսորների մասնակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ մարտի 11-13-ը Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպում է «Ուռուցքաբանության ազգային ծրագիրը Հայաստանում քաղված դասեր և հեռանկարներ» և «Ժամանակակից ուռուցքաբանության հիմնահարցերը» թեմաներով կոնֆերանսներ, որի ընթացքում Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ հանդես կգան դասախոսությամբ, ինչպես նաև կքննարկվեն կլինիկական դեպքեր: Կոնֆերանսները կանցկացվեն համընթաց թարգմանությամբ: 

Կոնֆերանսները ներկայացված են ՇՄԶ կրեդիտավորման:                                                      

11 մարտ՝ «Ուռուցքաբանության ազգային ծրագիրը Հայաստանում քաղված դասեր և հեռանկարներ»

Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, առողջապահության կազմակերպիչներ 

Անցկացման վայր՝  ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի լսարան (ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 5-րդ հարկ) 

Օրակարգ

Ինքնակենսագրականներ

 

12 -13 մարտ՝ «Ժամանակակից ուռուցքաբանության հիմնահարցերը» 

12 մարտ - Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, պրոկտոլոգներ, գաստրոէնտերոլոգներ, ճառագայթաբաններ, արյունաբաններ, վիրաբույժներ (Մաս 1)   

13 մարտ – Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, մանկաբույժներ, վիրաբույժներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, նյարդավիրաբույժներ, ճառագայթաբաններ, ախտաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ, մանկական վիրաբույժներ, մանկական օնկոլոգներ, գաստրոէնտերոլոգներ, կրծքային վիրաբույժներ, պրոկտոլոգներ (Մաս 2) 

Անցկացման վայր՝  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ (Էզրաս Հասրաթյան փող., 9 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան) 

Օրակարգ

Ինքնակենսագրականներ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին՝ (+374 10) 547263,  (+374 10) 560594 հեռախոսահամարներով: