ԵՊԲՀ շատ ուսանողների նման, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Գուրգեն Բեգլարյանը ևս Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից եղել է բժշկական կենտրոններում, բուժօգնություն ցուցաբերել վիրավոր զինծառայողներին, շտապբուժօգնության մեքենաներով Արցախից, Գորիսից և Վարդենիսից նրանց տեղափոխել Երևան:
Ալբերտ Մեյրոյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ու որպես ռազմական գծով բուժակ Արցախում անցել ծառայության։ ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտը ծառայում էր Մատաղիսում, երբ Արցախում սկսվեց պատերազմը։