• Հայ
  • Рус
  • Eng
Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը կբացվի հունվարի 28-ին
Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը կբացվի հունվարի 28-ին
19.12.2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում  վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին: 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարին ներկայացվեց նաև «Մեկ պատուհան» աշխատանքային անվանումը ստացած նախագիծը և դրա իրականացման հնարավորությունը:

Քննարկվեցին  առաջիկայում բացվող կենտրոնի շինարարությանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային այլ հարցեր: