• Հայ
  • Рус
  • Eng
Ուսանողական ամենապահանջված միջոցառումներից՝ CINCO-ի թեման աղիների բորբոքային հիվանդություններն էին
Ուսանողական ամենապահանջված միջոցառումներից՝ CINCO-ի թեման աղիների բորբոքային հիվանդություններն էին
26.02.2020

Էմիլ Գաբրիելյանի անվան լսարանում կայացավ հերթական CINCO-ն, որը դարձել է ուսանողական ամենապահանջված միջոցառումը և կարևոր տեղ է զբաղեցնում ԵՊԲՀ ակադեմիական միջավայրում:

ԵՊԲՀ 4-րդից 6-րդ կուրսերի ուսանողներից բացի, այս անգամ ներկա էին նաև կլինիկական օրդինատորներ և բժիշկներ: CINCO-ի թեման այս անգամ աղիների բորբոքային հիվանդություններն էին: Սկզբում դասախոսությամբ հանդես եկավ գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի դասախոս Մանիկ Գեմիլյանը՝ ներկայացնելով աղիների բորբոքային հիվանդությունների կլինիկական դեպքերը: Այնուհետև հյուսվածաբանական ախտորոշման նրբությունները ներկայացրեց բժիշկ-ախտաբան Փառանձեմ Խաչատրյանը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ամալյա Մանուսաջյանը CINCO-ի ավարտին «Menti-quiz»-ի միջոցով ստուգեց ուսանողների ստացած գիտելիքները, ապա ներկայացրեց ինտերակտիվ քեյս: Հաղթողները ստացան գրքեր: