• Հայ
  • Рус
  • Eng
Տյառնընդառաջը «Մուրացան» հիվանդանոցային համալիրում
Տյառնընդառաջը «Մուրացան» հիվանդանոցային համալիրում
15.02.2019

Փետրվարի 14-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բակում բազմամարդ էր։ Բուժանձնակազմը, սովորողներն ու պացիենտները մասնակցեցին Տեառնընդառաջի տոնին կրակի շուրջ կազմակերպված միջոցառմանը։ Քչերը գիտեն, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող այս տոնի առթիվ նաև հիվանդանոցում միջոցառում կազմակերպելու նախաձեռնությունը ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայինն է։ Արդեն ուղիղ տասը տարի է, նա փորձում է գործընկերների հետ տոնական մթնոլորտ ապահովել համալիրում բուժում ստացող երեխաների համար։ Տյառնընդառաջը հիվանդանոցի բակում նշելը հետաքրքիր նախապատմություն ունի։ «Երբ դարձա ամբիոնի վարիչ,կլինկայի ղեկավար, կիսամյակի ավարտից հետո ուսումնական հին թեստերի վերացման հարց կանգնեց։ Մոտենում էր Տրնդեզը և որոշեցինք ձերբազատվել ավելորդ նյութից վառելու տարբերակով։ Միտքը բոլորին դուր եկավ և տասը տարի է, ինչ տոնն այս կերպ նշում ենք հիվանդանոցում »,- պատմեց Ելենա Աղաջանովան։ Ավելորդ ուսումնական նյութից ձերբազատման տարբերակը, վաղուց արդեն փոխակերպվել է տոնը նշելու ձևավորված ավանդույթի։ Չնայած խարույկի շուրջ հավաքվելու արարողությունը բոլորին է ոգևորում, բայց այն առաջին հերթին փոքրիկների համար է։