• Հայ
  • Рус
  • Eng
Տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանս՝ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում
Տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանս՝ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում
15.05.2019

Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ուսանողական գիտական ակումբի տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանսը, որը կրում էր  «Ուսանողի առաջադեմ խոսքը սկիզբն է ժամանակակից բժշկության» խորագիրը:

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը նախքան զեկուցումների ներկայացումը, ողջունեց ներկաներին՝ նշելով, որ 50 զեկուցումներից 17-ն են ընտրվել:

«Ինձ համար 17-ն էլ հաղթողներ են, բայց դասախոսական կազմի կողմից զեկուցումների ավարտից հետո կընտրվեն լավագույն 3-ը: Բոլորն էլ արժանի են բարձր գնահատականի, քանի որ աշխատանքներն արվել են ոչ թե կրեդիտի համար, այլ ուսանողի ցանկությունն է, աշխատասիրությունը և ձգտումը: Դա է իսկական բոնուսը: Այստեղ անհետաքրքիր զեկուցումներ չկան»,- նշեց նա:

Այնուհետև ուսանողները հանդես եկան զեկուցումներով, որոնց թեմաները տարբեր էին՝ որովայնի հրազենային վնասվածքներից մինչև գլխուղեղի անոթային խնդիրներ, հիվանդների հետ շփման, առաջին օգնության նրբություններ և այլն: