• Հայ
  • Рус
  • Eng
Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսություն կարդաց բնածին իմունիտետի մասին
Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսություն կարդաց բնածին իմունիտետի մասին
22.11.2019

ԵՊԲՀ-ում անցկացվեց հերթական մասնագիտական դասախոսությունը՝ այս անգամ բնածին իմունիտետի մասին:

Բանախոսը ԵՊԲՀ նախկին դասախոս Սուրեն Մկրտչյանն էր, ով այժմ Շվեդիայի Կարոլինսկայի անվան համալսարանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ է:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը ՝ ուրախությամբ նշելով, որ նման դասախոսությունները կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լավագույն մասնագետների հետ կապը չընդհատել:

«Բժշկության պատմության մեջ սա եզակի դեպքերից է, երբ ԵՊԲՀ շրջանավարտը, սանը նման ակտիվ միջամտություն ունի համալսարանի գիտական գործերի մեջ»,-ասաց նա:

Սուրեն Մկրտչյանը ևս կարևորեց նման դասախոսությունների անցկացումը, քանի որ այն նպաստում է գիտելիքների ամրապնդմանը:

Այնուհետև Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով HGBM1 սպիտակուցների դերը բնածին իմուն համակարգում, բնածին և ադապտիվ իմուն համակարգերի կապը և այլ հարցեր։