• Հայ
  • Рус
  • Eng
Քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները
25.04.2017

ԵՊԲՀ-ում կրթություն ստացող 26 երկրի 1682 ուսանողից 92-ը Սիրիայից է, նրանցից 86-ը ազգությամբ հայ է:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Իսսամ Նայալն այսօր քննարկել են բժշկագիտության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ Սիրիայից ժամանած ուսանողներն իրենց առանձնահատուկ տեղն ունեն բժշկական համալսարանում սովորող օտարերկրացի ուսանողների շարքում: Նրանցից շատերն աչքի են ընկնում իրենց բարձր առաջադիմությամբ ու բժիշկ դառնալու դժվարին գործում ջանք ու եռանդ չեն խնայում: Սիրիացի ուսանողների կողմից բարձրացված՝ թե ուսումանական գործընթացին վերաբերող, թե կեցության հետ կապված հարցերը մշտապես օպերատիվ լուծում են ստանում՝ շնորհիվ պարբերական հանդիպումների:

Ռեկտորը նաև իր գոհունակությունը հայտնեց Սիրիայի ուսանողական միության հայաստանյան մասնաճյուղի աշխատանքից՝ ԵՊԲՀ ուսանողների հետ սերտ համագործակցության համար: Նա շեշտադրեց, որ բժշկական համալսարանի նպատակն է՝ առաջին հերթին պատրաստել միջազգային մակարդակի մրցունակ մասնագետներ: Ժամանակավոր հավատարմատար Մ. Իսսամ Նայալն, իր հերթին, նշեց, որ ուսանողների բոլոր հարցերի մասին ներկայացվում է ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի բաժին, որի աշխատակիցները հետևողական են բոլոր անհրաժեշտ հարցերի լուծման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ուսումանկան գործընթացի բարելավման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև բժշկական կրթություն ստանալու նպատակով Սիրիայից Հայաստան եկող ուսանողների թվի ավելացման հնարավորություններին: