• Հայ
  • Рус
  • Eng
Պրոֆեսոր Թալին Բաբիկյանը դասախոսեց ԵՊԲՀ-ում
Պրոֆեսոր Թալին Բաբիկյանը դասախոսեց ԵՊԲՀ-ում
25.04.2019

ԵՊԲՀ-ում դասախոսությունների շարքը շարունակվում է: Այս անգամ հետաքրքիր դասախոսությամբ հանդես եկավ աշխարհահռչակ UCLA համալսարանի մանկական նյարդաբանության բաժանմունքի մասնագետ և բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր Թալին Բաբիկյան:

Նախքան դասախոսություն կարդալը, պրոֆեսորը ջերմորեն ողջունեց ներկաներին՝ նշելով, որ անչափ ուրախ է գտնվել բժշկական համալսարանում՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Պրոֆեսորը ներկայացրեց մանկական նեյրոհոգեբանությանն ուղղված մի շարք ուսումնասիրություններ, որոնք շարունակում են իրենց արդիականությունը պահպանել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Նշենք նաև, որ պրոֆեսոր Թալին Բաբիկյանը դասախոսություններ կշարունակի կարդալ նաև վաղը: