• Հայ
  • Рус
  • Eng
Փետրվարի 9-ին նշվում է Ստոմատոլոգների միջազգային օրը
Փետրվարի 9-ին նշվում է Ստոմատոլոգների միջազգային օրը
09.02.2020

Այսօր ստոմատոլոգիան համաչափ քայլերով զարգանում է՝ բժշկագիտության մյուս ուղղություններին զուգահեռ։

Վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում ստոմատոլոգիան քայլում է միջազգային պահանջներին համահունչ։ Պետք է փաստել, որ մեր երկիրը վերջին տարիներին գրավիչ է բժշկական զբոսաշրջության համար, որտեղ իր մեծ բաժինն ունի ստոմատոլոգիան։

Սրտանց շնորհավորում ենք բժշկագիտության այս ճյուղի բոլոր ներկայացուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: