• Հայ
  • Рус
  • Eng
Օտարերկրացի ուսանողները բաց դասի են մասնակցել օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում
Օտարերկրացի ուսանողները բաց դասի են մասնակցել օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում
21.11.2019

ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում անցկացվեց բաց դաս, որի ժամանակ օտարերկրացի ուսանողները հանդես եկան իրենց պատրաստած զեկույցներով: 

Ամբիոնի վարիչ Աննա Վարդանյանը նշեց, որ բաց դասն իր տեսակով եզակի է, քանի որ այն հնարավորություն է տալիս ուսանողներին լսողի դերից բացի, զեկուցողի դերում հանդես գալ: 

«Այս տեսակ փորձը ուսանողներին սովորեցնում է ինքնուրույն օգտվել գրականության աղբյուրներից, ձևավորում է մտածելակերպ, օգնում է ստացած գիտելիքները կիրառել ինքնուրույն աշխատանքներ կատարելու ժամանակ: Զեկուցողները երկրորդ կուրսի ուսանողներ են, ովքեր դեռ նոր են սկսում մասնագիտական առարկաներ անցնել: Այս կիսամյակ նրանք անցնում են նյութագիտություն առարկան, այդ պատճառով բաց դասի թեման օրթոպեդիկ ստոմատոլոգիայում կիրառվող նյութերի, նրանց հատկությունների, կիրառման ոլորտների մասին է»,-ասաց նա: 

Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի դասախոս Արտակ Հեբոյանն էլ իր հերթին նշեց, որ բաց դասի հիմնական նպատակը ուսանողների շրջանում թե’ մասնագիտական առարկայի, թե’ ընդհանուր բժշկության հանդեպ հետաքրքրությունն ավելացնելն է: 

«Բաց դասի կարգախոսն է՝ ամեն ինչ գիտելիքից է սկսվում: Ավելի լավ է ունենալ ճիշտ գործիքակազմ և անգամ քիչ նյութերով կարողանալ լավ արդյունք ստանալ,-ասաց նա ՝ ավելացնելով, որ ուսանողները նիդերլանդցի, իրանցի, սիրիացի և ամերիակացի են:

Այնուհետև ուսանողները զեկույցներով հանդես եկան՝ խոսելով կերամիկայի, փայլեցնող նյութերի, պլաստմասսայի և այլնի մասին: