• Հայ
  • Рус
  • Eng
Ոսանողները կենսաքիմիա առարկայի փորձերը կկատարեն ժամանակակից մեթոդներով` ձեռք բերելով պրակտիկ հմտություններ
Ոսանողները կենսաքիմիա առարկայի փորձերը կկատարեն ժամանակակից մեթոդներով` ձեռք բերելով պրակտիկ հմտություններ
20.11.2019

ԵՊԲՀ Կենսաքիմիայի ամբիոնում գործնական դասընթացներին ներդրվել է լաբորատոր աշխատանքների որակապես  նոր ոճով  կազմակերպված   մեծ  պրակտիկում:  Ընդգրկվել են բուժական, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների բոլոր խմբերը: Ուսանողներն իրենց համար անհատական պատրաստված  նյութերով և ժամանակակից պարագաներով կատարել են  փորձեր համաձայն տրված փորձի ընթացքի: Համալսարանի կողմից նոր ձեռք բերված սամպլերների կիրառումը հեշտացնում, ավելի ճշգրիտ և ապահով է  դարձնում փորձերի իրականացման գործընթացը:

Փորձերը կատարելուց հետո ուսանողները գրել են իրենց եզրակացությունները` համաձայն հատուկ մշակված հարցաթերթիկների:

Նման աշխատանքները զարգացնում են ուսանողների պրակտիկ հմտությունները: