• Հայ
  • Рус
  • Eng
Նատալյա Վոլեվոդզը համալրեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը
Նատալյա Վոլեվոդզը համալրեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը
14.09.2018

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՌԴ առողջապահության նախարարության «Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի խորհրդատվական և ախտորոշման գժով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Նատալյա Վոլեվոդզին:

Ռեկտորը բարձրագույն բժշկական որակավորում ունեցող մասնագետին հանձնեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր լինելու մասին փաստող հավաստագիրը: Հյուրի հետ քննարկվեցին առաջիկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Պրոֆեսոր Վոլեվոդզն առաջիկայում ԵՊԲՀ-ում հանդես կգա դասախոսությամբ, ինչպես նաև համատեղ կմշակվեն էնդոկրինոլոգիական ոլորտը զարգացնելուն ուղղված ծրագրեր: Նշենք, որ Նատալյա Վոլեվոդզն ավարտել է Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական_համալսարանը՝ մանկաբուժություն մասնագիտությամբ: Ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է: Ղեկավարել է երեք թեկնածուական ատենախոսություն: Ռուսաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ է: Էնդոկրինոլոգիա, մանկական էնդոկրինոլոգիա, առողջապահության և հանրային առողջության կազմակերպման մասնագիտություններով ունի հավաստագիր: Պարգևատրվել է ՌԴ առողջապահության նախարարության պատվոգրով: