• Հայ
  • Рус
  • Eng
Մարզային այցելությունները շարունակվում են
Մարզային այցելությունները շարունակվում են
03.03.2017

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրների բժիշկները կատարեցին հերթական մարզային այցելությունները:

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում մեր մասնագետները զննել են 224, իսկ Աշտարակի բժշկական կենտրոնում՝ 188 այցելուի:

Բժշկական խմբերում ընդգրկված էր 15 նեղ մասնագետ՝ նյարդաբան, սրտաբան, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, ուռուցքաբան, գինեկոլոգ, մաշկաբան, անոթաբան, ուրոլոգ, վնասվածքաբան, մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ և դիմածնոտային մասնագետ, որոնք նախնական գրանցման հիման վրա տեղի ու հարակից համայնքների բնակչությանը տրամադրեցին անվճար խորհրդատվություն:

Նշենք նաև, որ հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներն, ըստ անհրաժեշտության, առաջիկայում բուժումը շարունակելու նպատակով կուղեգրվեն համալսարանական հիվանդանոցներ: