• Հայ
  • Рус
  • Eng
ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին ԵՊԲՀ-ում էր
ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին ԵՊԲՀ-ում էր
06.10.2017

Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին այսօր բժշկական համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ:

Նա ապագա բժիշկներին ներկայացրեց իր անցած ուղին, ինչպես նաև խոսեց առողջապահական մի շարք խնդիրների մասին: Դաինիուս Պուրասը (Լիտվա) մտավոր, երեխայի և հանրայի առողջության քաղաքականության ոլորտում մեծ փորձառնություն ունեցող բժիշկ է: Նշենք, որ Պարոն Պուրասը Վիլնյուսի համալսարանի պրոֆեսոր է և Երեխաների հոգեբուժության սոցիալական մանկաբուժության կենտրոնի ղեկավար և դասավանդում է Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտի բժշկական ֆակուլտետում և Լիտվայի Վիլնյուսի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետում:

Պարոն Պուրասը ստանձնել է իր պարտականությունները որպես Առողջության իրավունքի հատուկ զեկուցող 2014թ. օգոստոսի 1-ին՝ նախնական երեք տարի ժամկետով: