• Հայ
  • Рус
  • Eng
Կարևորվեց ապագա բժիշկների օտար լեզուների իմացությունն ու բանավոր խոսքի զարգացումը
Կարևորվեց ապագա բժիշկների օտար լեզուների իմացությունն ու բանավոր խոսքի զարգացումը
25.04.2017

Օտար լեզուների և Հայոց լեզվի ամբիոնների նախաձեռնությամբ անցկացվեց «Հայ-ռուսական գործնական և մշակութային կապերի պատմությունից» գիտագործնական ուսանողական համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել ուսանողներին և դասախոսներին:

Բացման խոսքով հանդես եկան Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ Վարդգես Բալաբանյանը, այլք:

Կազմակերպիչների խոսքով՝ ուսանողական համաժողովի նպատակն է ներկայացնել բարեկամ ժողովուրդների հարուստ պատմությունը, բացահայտել ուսանողների օտար լեզուների իմացության մակարդակը:

Ուսանողները զեկուցումներ ներկայացրին Հայաստանի և Ռուսաստանի կրթական հաստատությունների, Ռուսաստանում հայկական եկեղեցիների, հայ-ռուսական մշակութային, հասարակական ոլորտներին վերաբերող այլ թեմաների մասին:

Առանձնակի կարևորվեց նաև ապագա բժիշկների օտար լեզուների իմացությունն ու բանավոր խոսքի զարգացումը:

Նշենք, որ երկօրյա միջոցառումը նվիրված է ԵՊԲՀ-ի հիմնադրման 97-ամյակին: