• Հայ
  • Рус
  • Eng
Գիտության ոլորտում թեժ նորությունները շարունակվում են
Գիտության ոլորտում թեժ նորությունները շարունակվում են
14.08.2019

Օգոստոսի 1-ից ազդեցության գործոն ունեցող պարբերականներում գիտական հոդվածների համար խրախուսում կստանան նաև ԵՊԲՀ ուսանողները, օրդինատորները և ասպիրանտները:

Արդեն շուրջ 1.5 տարի գործող ծրագրի նպատակն է խրախուսել համալսարանի աշխատակիցներին, այժմ նաև երիտասարդ հետազոտողներին, իրականացնել հետազոտական աշխատանք և դրանք հրապարակել հեղինակավոր ամսագրերում՝ այդ կերպ բարձրացնելով համալսարանի հեղինակությունը:

Ծրագիրը բարելավելու և ընդլայնելու նպատակով կարգում իրականացվել են լրացումներ և փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
 https://www.ysmu.am/hy/page_list/azdecutyan_gortson_unecogh_parberakannerum_hodvatsneri_tpagrutyan_khrakhusum/

Մաղթում ենք հետազոտական արդյունավետ տարի։