• Հայ
  • Рус
  • Eng
Ֆուտբոլային ընկերական հանդիպում՝ օտարերկրացի ուսանողների միջև
Ֆուտբոլային ընկերական հանդիպում՝ օտարերկրացի ուսանողների միջև
21.02.2020

ԵՊԲՀ հորդանանցի և հնդիկ ուսանողների միջև անցկացվեց ֆուտբոլային ընկերական հանդիպում:

Հանդիպումը, որը նվիրված էր ԵՊԲՀ 100-ամյակին, նպատակ ուներ բժշկական համալսարանում ոչ միայն ամրապնդելու սպորտով զբաղվելու մշակույթը, այլև վարակիչ դարձնելու այն։

Բոլոր ֆուտբոլասերները մեծ ոգևորությամբ հավաքվել էին՝ աջակցելու մասնակիցներին։ Իսկ խաղացող թիմերը հույս հայտնեցին, որ ֆուտբոլային նման հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ դրանք թույլ են տալիս թե՛ իրենց հնարավորությունները ցուցադրել, թե՛ ավելի ամուր հիմքերի վրա դնել ընկերական հարաբերությունները:

Նշենք, որ Հորդանան-Հնդկաստան հանդիպումն ավարտվեց 9-5 հաշվով՝ հօգուտ հորդանանցի ուսանողների: