• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ռեկտորն ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի փոխնախագահին
ԵՊԲՀ ռեկտորն ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի փոխնախագահին
14.08.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է «Adventist Health Glendale» ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի փոխնախագահ Ռամելլա Մարկարյանին և բարերար Գրեգ Թուֆենկյանին:

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են համագործակցության հեռանկարները՝ դրանք ընդլայնելու հնարավորությունները:

Փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի բժիշկների խումբը սեպտեմբերին կլինի ԵՊԲՀ-ում և հանդես կգա դասախոսություններով:

Նշենք, որ ըստ արդեն ձեռք բերված համաձայնության՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում:

Հանդիպման շրջանակում հյուրերն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նրանք շրջել են ու ծանոթացել տարածաշրջանում եզակի համարվող վերականագնողական կենտրոնի պայմաններին ու մատուցվող ծառայություններին: