• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ գիտնականները մասնակցել են ECNP 31-րդ կոնգրեսին
ԵՊԲՀ գիտնականները մասնակցել են ECNP 31-րդ կոնգրեսին
10.10.2018

Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը և ասիստենտ Կատարինե Ֆերեշետյանը մասնակցեցին Նեյրոփսիխոֆարմակոլոգիայի Եվրոպական քոլեջի 31-րդ կոնգրեսին, որի ընթացքում ներկայացրեցին Ալցհեյմերի հիվանդության և աուտիզմի ուսումնասիրությանն ուղղված իրենց աշխատանքները` կատարված ԵՊԲՀ Նեյրոգիտության լաբորատորիայում: Մեր գիտնականները մասնակցել են նաև մի շարք քննարկումների, ինչպես նաև Horizon 2020 ծրագրին նվիրված հատուկ սեմինարին:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ-ն ակտիվ աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ և այս տարի Horizon 2020-ին ներկայացնելու է իր նախագիծը:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտորը հանդիպումներ է ունեցել ECNP ներկա և նորընտիր նախագահների հետ` քննարկելով լաբորատորիաների ճիշտ ղեկավարմանը, համագործակցություններին, դրամաշնորհային ծրագրերի ներգրավման կարևորությանը վերաբերող մի շարք հարցեր: