• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման» օրեր են
ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման» օրեր են
13.03.2019

ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման» օրեր են ԵՊԲՀ վարչական մասնաշենքում «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ին նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր կազմակերպվել է աուտիզմ ունեցող երեխաների լուսանկարների ու գեղանկարների ցուցահանդես: Մարտի 13-ին՝ «Ուղեղի ճանաչման շաբաթ» (Brain Awarness Week) միջոցառման 3-րդ օրը, դասախոսությամբ հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ «Աուտիզմը նեյրոգիտության մեջ. հետազոտություններ և մոդելներ» թեմայով, որի նպատակն է հասարակությանը ծանոթացնել մեր ուղեղի բազում գաղտնիքներին՝ ներկայացնելով նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումները։ Քանի որ այսօրվա միջոցառումը նվիրված է աուտիզմին և աուտիկ երեխաների կյանքի որակի բարելավմանը, դասախոսությունից հետո նախատեսվում է այցելություն աուտիզմ ունեցող ահատների «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն, որտեղ երեխաների համար կանցկացվի դաս՝ ուղեղի ֆունկցիաները ճանաչելի դարձնելու նպատակով: Նշենք նաև, որ «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ն արդեն 3-րդ տարին անընդմեջ նշում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: ԵՊԲՀ-ում այս տարի այն նվիրված է հոգեկան առողջությանը, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը, շիզոֆրենիային և աուտիզմին։ «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ԵՊԲՀ Ուխ ուսանողական գիտական ընկերության կողմից մեկնարկել է մարտի 11-ին և կշարունակվի մինչ մարտի 17-ը: Մարտի 14-ին նախատեսվում են ուսանողական զեկույցներ՝ շիզոֆրենիա, ասպերգեր, աուտիզմ և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում թեմաների շուրջ, մարտի 15-ին հայտարարված է յոգայի օր, իսկ վեցերորդ օրը՝ կինոդիտում: