• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում
ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում
18.09.2019

Երևանի պետական բժշկական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացնի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական վարչության, իսկ բժշկական բաղադրիչը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից:

Նշենք, որ այս տարի ՀՀ ՊՆ հրավերով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից ներկայացվել է համագործակցության ծրագիր, որ հավանության է արժանացել: Դրա շրջանակում Ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջնորդությամբ նոյեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով կմեկնեն Բուդապեշտ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ կմասնակցեն կրթության զարգացմանը վերաբերող ծրագրերի քննարկմանը: