• Հայ
  • Рус
  • Eng
Ավարտվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ 2019»-ը
Ավարտվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ 2019»-ը
22.03.2019

Ավարտվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ 2019»-ը, որը կազմակերպում է ԵՊԲՀ ՈՒԽ Ուսանողական գիտական ընկերությունը: Շաբաթվա նպատակն էր հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի առանձնահատկություններին և գաղտնիքներին, ինչպես նաև նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումներին: Այս տարի ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման շաբաթը» նվիրված էր հոգեկան առողջությանը և հոգեկան խանգարումներին (Շիզոֆրենիա, Աուտիզմ, Օբսեսիվ-Կոմպուլսիվ խանգարում):

Բացի ԵՊԲՀ-ում սեմինար-քննարկումներից, մեր կամավորները այցելեցին դպրոցներ, որպեսզի բարձրացնեն հասարակության իրազեկվածությունը վերոնշյալ հարցերի շուրջ: Ուսանողները շփվեցին աուտիզմ ունեցող երեխաների հետ «Իմ ուղի» վերականգնողական կենտրոնում, որի սաների աշխատանքները ցուցադրված են ԵՊԲՀ վարչական մասնաշենքում: Շաբաթն էլ եզրափակվեց հաճելիի և օգտակարի համատեղությամբ՝ կինոդիտամբ և յոգայով:

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև կամավորնեին և կազմակերպիչներին այս միջոցառումը կյանքի կոչելու համար:

Ավելի շատ ֆոտոներ կգտնեք հղմանը հետևելով https://drive.google.com/open…