• Հայ
  • Рус
  • Eng
Անվանական կրթաթոշակներ՝ ութ ապագա բժիշկներին
Անվանական կրթաթոշակներ՝ ութ ապագա բժիշկներին
13.11.2019

ԵՊԲՀ-ն այս ուսումնական տարում ունի գիտական խորհրդի կողմից հաստատված 8 անվանական կրթաթոշակառու:

Բուհն անվանական կրթաթոշակ տրամադրում է այն հավակնորդներին, որոնք ունեն հետևյալ չափորոշիչները՝ բացարձակ գերազանց առաջադիմություն, տպագրված գիտական աշխատանքներ, օտար լեզվի իմացություն, մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին:

Անվանական կրթաթոշակի են արժանացել ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ապագա բժիշկներ՝ Խաչատրյան Վահեն (Մխիթար Հերացու անվան կրթաթոշակ), Անտոնյան Գայանեն (Մխիթար Հերացու անվան կրթաթոշակ), Սարգսյան Ամալյան (Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակ), Հովսեփյան Շուշանը (Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակ), Ղարիբյան Նաթելան (Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ), Ավետիսյան Քրիստինեն (Վահան Արծրունու անվան կրթաթոշակ) և ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներ՝ Գաբրիելյան Աննան (Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակ) և Վլասյան Դիանան՝ (Մխիթար Հերացու անվան կրթաթոշակ):

Բժշկական բուհը մշտապես աջակցելու է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ ստեղծելով հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ՝ որակյալ ու կրթված մասնագետներ ունենալու նպատակով: