• Հայ
  • Рус
  • Eng
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնեցին Միջինքը
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնեցին Միջինքը
27.03.2019

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր նշվեց Միջինքը (Մեծ պահքի կեսը): Միջոցառմանը ներկա էին Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ: Հյուրերը բուժվող երեխաների համար բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց:

Հիվանդանոցում երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում՝ ծաղրածուի և հեքիաթի հերոսների մասնակցությամբ: Քահանաներն ու հիվանդանոցի տնօրինությունը վաղուց էին պլանավորել այս այցելությունը: Որոշել էին ուրախացնել երեխաներին՝ օգտագործելով առիթը, որ մարտի 27-ը Միջինք էր, և կիսվում էր Մեծ պահքը:
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի խոսքով՝ աշխարհում չկա մեկը, որ աղոթքի, օրհնության կարիք չունենա, բայց այս մանուկները, որոնք կյանքի պայքար են մղում, ավելի շատ ունեն այդ ամենի անհրաժեշտությունը:

Ավանդական դարձած միջոցառումն ամեն տարի անց է կացվում ուրախ մթնոլորում՝ մեծ թվով երեխաների մասնակցությամբ:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը նշեց՝ պետք է հավատալ, որ հիվանդություններն անպայման հաղթահարվելու են:
Երեխաները Տեր Հորը խոստացան, որ միշտ կհիշեն միջինքի խորհուրդը, Մեծ Պահքը: