• Հայ
  • Рус
  • Eng
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում իջեցվել է կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքը
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում իջեցվել է կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքը
25.06.2020

Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակից և հաշվի առնելով Сovid-19-ով պայմանավորված թոքաբորբերի վաղաժամ հայտնաբերման ժամանակ ՀՏ (CT) հետազոտության բարձր ինֆորմատիվությունը, նպատակ ունենալով ապահովել հետազոտության մատչելիությունը բնակչության համար, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքը սահմանվել է 25.000 դրամ:

Հետազոտությունը կատարվում է վերջին սերնդի 2019թ. արտադրության GE revolution սարքով:

Ծառայությունն իրականացվում է ՝ պահպանվելով անվտանգության բոլոր կանոնները:

Հերթագրման համար նախօրոք զանգահարել 010 56 01 00 հեռախոսահամարով:

Հետազոտությանը ներկայանալ դիմակով, ձեռնոցներով, պահպանել սոցիալական հեռավորություն և հնարավորինս առանց հարազատների ուղեկցության: