• Հայ
  • Рус
  • Eng
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները միջազգային գիտական օլիմպիադայում զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները միջազգային գիտական օլիմպիադայում զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները
19.03.2019

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հենակետային «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները Հայաստանն առաջին անգամ ներկայացրել են միջազգային գիտական օլիմպիադայում (18th Annual AESA Science Olympiad) և հաղթել։ Մրցանակները Լոս Անջելեսից Հայաստան են բերել «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի կենսաքիմիական ենթահոսքի աշակերտները, ովքեր ներկայացրել են գիտահետազոտական աշխատանքներ կենսաբանություն առարկայից:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Wi-Fi սարքերի արձակած ճառագայթների ազդեցությունը մարդկային բջիջների կուլտուրայի վրա և այդ ազդեցույթունը նվազեցնող որոշ սննդային հավելումների օգտագործումը» գիտական աշխատանքը, որի հեղինակներն են՝ Սեդա Ադիբեկյանը, Մհեր Կուրղինյանը և Սոֆի Էլիզբարյան:

Երկրորդ հորիզոնականը՝ Մարիամ Գևորգյանի հեղնակած «Բույսերի աճի դինամիկան տարբեր լուծույթներում» գիտական աշխատանքն է:

Գիտական աշխատաքների ղեկավարը կենսաբանության ուսուցիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանն է։