• Հայ
  • Рус
  • Eng
2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առցանց բանավոր քննությունների վերաբերյալ ուսանողի ուղեցույց
2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առցանց բանավոր քննությունների վերաբերյալ ուսանողի ուղեցույց
25.05.2020

1. Նախքան քննությունը

Ուսանողը նախապատրաստում է

. ZOOM ծրագրով ներբեռնված համակարգիչ,

. անխափան և որակյալ ինտերնետային կապ,

. ZOOM ծրագրով ներբեռնված և առնվազն 3G հեռախոսային ինտերնետային կապով օժտված հեռախոս (սմարթֆոն):

Համակարգիչը և հեռախոսը տեղակայում է այնպես, որ՝

. քննության ողջ ընթացքում համակարգչի տեսախցիկով տեսանելի լինի սեղանի մակերեսը, ուսանողի դեմքը, ձեռքերը,

. երկրորդ սարքի (հեռախոսի) տեսախցիկը տեղակայվի համակարգչի էկրանին հակադիր դիրքով այնպես, որ տեսադաշտում երևա համակարգչի էկրանը, ուսանողի մեջքային մակերեսը ամբողջությամբ և սենյակի առավելագույն մակերեսը (Հեռախոսը պետք է գտնվի համակարգչի տեսախցիկի տեսադաշտում):

Լուսանկարներում պատկերված է սարքերի ճիշտ տեղակայման և ուսանողի կեցվածքի օրինակը:

 

 Համակարգիչ                                                           Հեռախոս կամ այլ սարք

Սեղանի վրա թույլատրվում է միայն հետևյալ պարագաների առկայությունը

. գրիչ կամ մատիտ

. սպիտակ թուղթ

. ջուր (շշով կամ բաժակով)

. անձնագիր և ստուգման գրքույկ

Երկար մազերի առկայության դեպքում, դրանք պետք է լինեն հավաքված:

Համակարգչով ZOOM հարթակի իր անձնական հաշվով, իսկ հեռախոսով առանց մուտք գործելու համակարգ (sign in) ուսանողը միանում է (join) նախապես տրամադրված ZOOM ID-ով և գաղտնաբառով (երկու սարքերով միաժամանակ): Էկրանին պետք է արտացոլվի ուսանողի ճիշտ անունը, ազգանունը (նախընտրելի է հայատառ), խմբի համարը: Երկրորդ սարքի (բջջային հեռախոս) ձայնը և ZOOM ծրագրի ներսում բարձրախոսը պետք է լինեն անջատված ձայնի արձագանքումից խուսափելու նպատակով:

Խմբի բոլոր ուսանողները նախատեսված ժամին միանում են հանձնաժողովի ZOOM կոնֆերանսին և սպասում են ZOOM սպասման գոտում (waiting room) մինչև քննության տեխնիկական պատասխանատուն կընդունի տվյալ ուսանողի հայտը (admit) ըստ դեկանատային ցուցակի և կմիացնի ZOOM կոնֆերանսին:

Հերթը հասնելու պահին, եթե ուսանողը ներկա չի գտնվում ZOOM ծրագրի սպասման գոտում և ծրագրին միանալու հայտ չի ներկայացնում առաջիկա 30 րոպեների ընթացքում (բայց ոչ ավել, քան մինչև տվյալ օրվա 18:00 քննության ավարտը), հանձնաժողովը իրավասու է համարել, որ այդ ուսանողը չի ներկայացել քննությանը։

Ուսանողից անկախ պատճառներով քննությանը չմիանալու պարագայում մանդատային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրելով ուսանողի կողմից տվյալ օրվա ընթացքում (մինչև 20:00) դեկանատ ներկայացված դիմում հայտը և հանգամանքները կարող է որոշում կայացնել հաջորդ օրը քննությունը համալսարանի կողմից բացօդյա տարածքում կահավորված կետում կազմակերպելու մասին:

2. Քննության ընթացքում

ZOOM կոնֆերանսին միանալու պահից տվյալ ուսանողի քննությունը համարվում է սկսված:

Քննությանը միանալուց հետո ուսանողը պարտավոր է

. լսել քննության տեխնիկական պատասխանատուի և հանձնաժողովի անդամների հրահանգները և ըստ այդմ ուղղել տեսախցիկների տեղակայումը, սեփական դիրքը,

անհրաժեշտության դեպքում ցուցադրել սենյակի՝ տեսադաշտում չերևացող, հատվածները, շտկել այլ տիպի անճշտություններ,

. ցուցադրել ստուգման գրքույկը այնուհետև անձնագիրի նկարով էջը ցուցադրել այնպես, որ կադրում միաժամանակ երևան նկարը և ուսանողի դեմքը՝ ուսանողի նույնականացումը իրականացնելու նպատակով,

. կիսվել համակարգչի էկրանով (screen share) և ընդունել տեխնիկական պատասխանատուի ուսանողի համակարգիչը հեռավար կառավարելու հայտը (Grant permission կամ Approve),

. ուսանողը պարտավոր է հետևել նաև «ZOOM» ծրագրի «Chat» պատուհանի միջոցով տեխնիկական պատասխանատուից ստացված հրահանգներին, որոնք կուղարկվեն այն դեպքում, երբ ուսանողը խախտում է կարգը:

Ուսանողը իրեն ներկայացված աղյուսակից ընտրում է քննական տոմս պարունակող ծրարների հասանելի համարներից որևէ մեկը (բարձրաձայնում է ծրարի համարը):

Աղյուսակում նշված են ծրարների համարները, այլ ոչ թե քննական տոմսերի:

Ծրարներում քննական տոմսերը տեղադրվում են պատահականության սկզբունքով յուրաքանչյուր քննական օրվա սկզբում և կնքվում, ստորագրվում է:

Այսպես օրինակ՝ ուսանողի կողմից աղյուսակից ընտրված 12 համարի ծրարի ներսում կարող է լինել 28 համարի քննական տոմսը:

Քննական հանձնաժողովի ներկայացուցիչը տեսախցիկի առջև բաց է անում ընտրված համարը կրող և նախապես կնքված ծրարը և ցուցադրում ծրարի ներսում առկա քննական տոմսը, որից հետո տեխնիկական պատասխանատուն այդ նույն տոմսի էլեկտրոնային տարբերակը «ZOOM» ծրագրի «Chat» պատուհանի միջոցով, որպես կցված ֆայլ, ուղարկում է ուսանողին:

Ուսանողը սկսում է նախապատրաստվել պատասխանելու համար յուրաքանչյուր առարկային մեկական հարցի:

Տոմսի հարցերին նախապատրաստվելու համար ուսանողներին տրվում է 20 րոպե ժամանակ։

Պատրաստ լինելուն պես ուսանողը այդ մասին հայտնում է հանձնաժողովին և սկսում պատասխանել իր կողմից ընտրված հարցերին, որոնք այլևս չեն կարող փոխվել:  

Քննության ողջ ընթացքում արգելվում է
. կրել ձեռքի ժամացույց, կամ օգտագործել այլ սարքավորումներ, բացի վերը նշվածներից
. լքել վայրը կամ դուրս գալ տեսախցիկների տեսադաշտից . օգտագործել համակարգիչը այլ նպատակներով
. անջատել սարքերը կամ դրանց տեսախցիկները
. բարձրաձայն կարդալ քննական տոմսի հարցերը
. այլ անձանց ներկայությունը սենյակում

Քննության տեխնիկական պատասխանատուի կամ հանձնաժողովի կողմից նկատված կասկած հարուցող գործողություն կարող է քննարկվել պատճառ դառնալ ընդհուպ մինչև տվյալ ուսանողի քննական գործընթացի դադարեցման:

Քննության ողջ ընթացքում ուսանողի սարքերի հետ կապված տեխնիկական խնդիրների և կապի անխափանության համար պատասխանատու է ուսանողը:

Ուսանողից անկախ պատճառներով քննական գործընթացի ընդհատման պարագայում մանդատային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրելով հանգամանքները կարող է որոշում կայացնել հաջորդ օրը (մինչև քննական օրվա ավարտը՝ 16:00), քննությունը համալսարանի կողմից կահավորված բացօդյա տարածքում կազմակերպելու մասին:

Ուսանողի երկու սարքերից մեկի հետ կապված տեխնիկական խնդիրների դեպքում երկրորդ սարքը դիտարկվում է որպես հիմնական, իսկ ուսանողը պարտավոր է ոչ ավել քան 3 րոպեների ընթացքում վերամիացնել երկրորդ սարքը առանց ընդհատելու քննական գործընթացը:

Համալսարանն ինտերնետային կապի մատակարարներից և «ՀԷՑ»-ից ի զորու է պարզել արդյո՞ք խնդիրներն առաջացել են ուսանողից անկախ պատճառներից:  

3. Քննությունից հետո

Տվյալ խմբի քննության ավարտին, խմբի ավագի միջոցով տեղեկացվելուց հետո, խումբը ողջ կազմով նորից միանում է կոնֆերանսին նույն ZOOM ID-ով և գաղտնաբառով և հանձնաժողովի նախագահը հայտնում է քննության արդյունքները:

Եթե ուսանողը համաձայն չէ արդյունքների հետ, ապա բողոքարկելու իր ցանկության մասին հայտնում է քննության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: 

Այն ուսանողները, ովքեր չեն կարող ապահովել վերը նշված մինիմալ տեխնիկական պահանջները կամ համոզված չեն դրանում, կարող են քննությանը մասնակցել համալսարանի կողմից բաց տարածքում կահավորված հատուկ կետերից՝ մինչև 10.06.2020թ.-ը այդ մասին գրավոր հայտնելով համապատասխան դեկանատ: 

Համաձայն գիտական խորհրդի որոշման արտառոծ դեպքերում (կապի ընդհատում, էլեկտրաէներգիայի խափանում և այլն) մանդատային հանձնաժողովը իրավիճակից ելնելով կայացնում է որոշում և այդ մասին 1 ժամվա ընթացքում տեղեկացնում քննական հանձնաժողովին, որն էլ հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ուսանողին: