• Հայ
  • Рус
  • Eng

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա

Կլինիկայի ղեկավար ` Մարինե Ռոբերտի Գրիգորյան, բ.գ.թ.

Պատմություն
Մանկական թունաբանական կենտրոնը ստեղծվել է 1997թ.-ին` «Հայք» բժշկական կենտրոնում 1982թ.-ից գործող թունաբանական ուղղվածությամբ վերակենդանաց¬ման բաժանմունքի բազայի վրա։
Ծառայության կլինիկական ուղղվածությունը կլինիկական թունաբանությունն է։ Կենտրոնը ԵՊԲՀ-ի ռազմա-դաշտային թերապիայի և ընտանեկան բժշկության ամբիոնների ուսումնական բազան է։
Բաժանմունքում համատեղվում են մանկական թունաբանական կենտրոն և մանկական վերակենդանացման կլինիկա ծառայությունները։
Հանրապետական նշանակության թունաբանական մանկական միակ կենտրոնը սպասարկում է տարբեր տեսակի դեղորայքային, քիմիական նյութերով, թունավոր խոտաբույսերով, սնկերով, կենցաղային թույներով, ռոդենտիցիդներով, օձի, կարիճի միջատների կծածից, նավթա¬մթերքներից և այլ նյութերից թունավորումներով երեխաների բուժօգնությունը, ինչպես նաև թերապևտիկ տարբեր հավանդություններից առաջացած բարդությունների և ծանր վիճակների ինտենսիվ թերապիան 1-18 տարեկան երեխաների շրջանում:

Կլինիկան ապահովված է երեխաների կյանքին օժանդակող և դետոքսիկացնող, լաբորատոր հետազոտման և բուժական միջոցառումների հետևյալ հնարավորություններով`
• ստամոքս-աղիքային, մաշկային, ակնային թունազերծում (դեկոնտամինացիա),
• կյանքին օժանդակող անհապաղ և շարունակական միջոցառումներ (էնդոտրախեալ ինտուբացիա, օժանդակող և կառավարող արհեստական շնչառություն, պարենտերալ հեղուկների ներարկում, դեղորայքային թերապիա, դեֆիբրիլյացիա),
• շարունակական սրտանոթային հսկողություն (ԷՍԳ, զարկերակային ճնշման և կենսական այլ ֆունկցիաների հսկողություն),
• ռենտգենոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, գաստրոսկոպիա,
• լաբորատոր հետազոտում
• թունաբանական առանձնահատուկ լաբորատոր հետազոտություններ (արյան մեջ MetHb և կարբօքսի HB-ի որոշում, որակական թեստեր, ացետիլխոլինէսթերազայի որոշում, տարբեր դեղորայքների և ծանր մետաղների որոշում արյան մեջ և մեզում),
• արտամարմնային դետոքսիկացիոն միջոցներով թույնի հեռացման մեթոդներից կիրառվում է` պլազմաֆերեզ, որովայնամզային դիալիզ, հակաթունային և ախտանշանային բուժում։

Կարդալ ավելին
Փակել

Թունաբանական կլինիկան ունի`
• «Թունավորումների տեղեկատվական ծառայություն»
• 24 ժամյա հեռախոսակապի ծառայություն`82-82, որն անհարժեշտ խորհրդատվություն է ապահովում բուժհաստատություններին և ազգաբնակչությանը` թունավորումների վաղ ախտորոշման, շտապ բուժօգնության և հնարավոր բարդություներից խուսափելու նպատակով
• թունաբանական շտապ օգնության ծառայություն։ Կանչերի դեպքում արտագնա բրիգադը թունավորվածներին տեղում ցուցաբերում է մասնագիտացված բուժօգնություն և ապահովում նրանց անվտանգ տեղափոխումը մասնագիտացված կենտրոն:
Կլինիկական մասնագիտացում.
• Թունաբանություն
• Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա
Գիտական հետազոտությունների ոլորտը.
• Սուր թունավորումների վիճակագրություն
• Սուր թունավորումների տեղեկատվական կենտրոնի համար համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում (տեղեկություն թունավոր նյութերի թունային չափաքանակների, ազդեցության մեխանիզմի, մետաբոլիզմի, արտազատման, ախտանիշների, բուժման վերաբերյալ)
• Թունաբանական հետազոտումներ
Համագործակցություն
• Թունավորումների տեղեկատվական կենտրոն, Կարոլինսկա հիվանդանոց, Ստոկհոլմ, Շվեդիա
• «Թունաբանական գիտա-պրակտիկ կենտրոն», Մոսկվա, Ռուսաստան
• «Սուր թունավորումների բուժման կենտրոն», Սկլիֆոսովսկու անվ. շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
Հովանավորներ
• PMU-Interlife բարեգործական կազմակերպություն, Շվեդիա
• «Շվեդական ապավեն» բժշկական ասոցիացիա, Հասարակական Կազմակերպություն

Անձնակազմ

Գրիգորյան Մարինե Ռոբերտի

կլինիկայի ղեկավար, բ.գ.թ.

Արաբյան Ռուբեն Հակոբի

բժիշկ-օրդինատոր

Ահարոնյան Հրանուշ Հրանտի

բժիշկ-օրդինատոր

Ասլանյան Հովհաննես Հաբեթի

բժիշկ-օրդինատոր

Խաչիկյան Ռուզան Համլետի

բժիշկ-օրդինատոր

Մնացականյան Զեփյուռ Ալբերտի

բժիշկ-օրդինատոր

Խաչիկյան Աստղիկ Շալիկոյի

բժիշկ-օրդինատոր