• Հայ
  • Рус
  • Eng

Թերապիայի թիվ 1 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1923 թ.-ին:

Ամբիոնը ձևավորվել է թերապիայի ամբիոնների մի քանի վերակազմավորումների հիման վրա: Սկզբում հիմնադրվել են պրոպեդևտիկայի, ֆակուլտետային և հոսպիտալ թերապիայի ամբիոնները:

Պատմություն

Հիմնադրվել է 1923 թ.-ին:

Ամբիոնը ձևավորվել է թերապիայի ամբիոնների մի քանի վերակազմավորումների հիման վրա: Սկզբում հիմնադրվել են պրոպեդևտիկայի, ֆակուլտետային և հոսպիտալ թերապիայի ամբիոնները:

Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը հիմնադրվել է 1923 թ.-ին: Ամբիոնի առաջին վարիչն է եղել ԽՍՀՄ բժշկական գիտությունների և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Հովհաննիսյանը, ով ղեկավարել է ամբիոնը մինչև 1966 թ.-ը:

Մինչև 1990թ.-ը ամբիոնը ղեկավարել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Գուրգեն Բադալյանը: Հետագայում, մինչև 2000թ.-ը, ամբիոնը ղեկավարել է դոցենտ Արա Բադալյանը, իսկ մինչև 2002թ.-ը` բ.գ.դ. Անդրանիկ Ղազարյանը: Այդ թվականից մինչև թերապևտիկ ամբիոնների վերակազմավորումը ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Համայակ Սիսակյանը:

Ֆակուլտետային թերապիայի ամբիոնը հիմնադրվել է 1923 թ.-ին: Ամբիոնի առաջին վարիչն է եղել ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Մելիք-Ադամյանը, ով ղեկավարել է ամբիոնը մինչև 1949 թ.-ը, իսկ մինչև 1968թ.-ը՝ պրոֆեսոր Տիգրան Մնացականովը: Մինչև հոսպիտալ և ֆակուլտետային թերապիայի ամբիոնների միավորումը՝ ամբիոնը ղեկավարել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռաֆայել Մամիկոնյանը:

Հոսպիտալ թերապիայի ամբիոնը հիմնադրվել է 1935թ.-ին: Ամբիոնի առաջին վարիչն է եղել ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Գյանջեցյանը, որը ղեկավարել է ամբիոնը մինչև 1954թ.-ը: 1954-1976թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Արսեն Սիմոնյանը, իսկ մինչև հոսպիտալ և ֆակուլտետային թերապիայի ամբիոնների միավորումը` պրոֆեսոր Արտեմ Այվազյանը:

1984թ.-ին միավորվեցին հոսպիտալ և ֆակուլտետային թերապիայի ամբիոնները: Նորաստեղծ ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնը 1984-1995թթ.-ին ղեկավարել է պրոֆեսոր Ռաֆայել Մամիկոնյանը: Մինչև ներքին հիվանդությունների թիվ 1 և թիվ 3 ամբիոնների միավորումը՝ ամբիոնի վարիչն էր պրոֆեսոր Գագիկ Եգանյանը:

Մանկաբուժական, ստոմատոլոգիական և սանիտարական ֆակուլտետների համար թերապիայի ամբիոնն ի սկզբանե ղեկավարել է պրոֆեսոր Վարդան Ավագյանը, իսկ 1976-ից` պրոֆեսոր Վլադիմիր Ամատունին:

1984թ.-ին ամբիոնը վերանվանվեց ներքին հիվանդությունների թիվ 3 ամբիոն:

1993թ.-ին, մինչև ներքին հիվանդությունների թիվ 1 և թիվ 3 ամբիոնների միավորումը՝ ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Էդուարդ Նազարեթյանը:

1997թ.-ին միավորվեցին ներքին հիվանդությունների թիվ 1 և թիվ 3 ամբիոնները: Նորաստեղծ ամբիոնն անվանվեց ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոն: Ամբիոնի վարիչ ընտրվեց պրոֆեսոր Էդուարդ Նազարեթյանը:

Սուբօրդինատորների համար թերապիայի ամբիոնը հիմնադրման սկզբից (1972) ղեկավարել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ռաֆայել Ստամբոլցյանը:

1984թ.-ին ամբիոնը վերանվանվեց ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն: 1988-2000թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Վիլեն Հարությունյանը, 2001-2004 թթ.-ին` պրոֆեսոր Երվանդ Միքայելյանը, իսկ 2005-2008 թթ.-ին` պրոֆեսոր Լիպարիտ Շուշանյանը:

2008թ.-ին պրոպեդևտիկայի և ներքին հիվանդությունների երկու ամբիոնների վերակազմավորմամբ ստեղծվեց թերապիայի երկու ամբիոն: Թիվ 1 թերապիայի ամբիոնի վարիչ նշանակվեց պրոֆեսոր Համայակ Սիսակյանը, իսկ թիվ 2 թերապիայի ամբիոնի վարիչ՝ դոցենտ Ալեքսանդր Այվազյանը:

Թերապիայի երկու ամբիոնները դասավանդում էին միասնական ուսումնական ծրագրով, կիրառում միասնական թեստային խնդիրներ: Առարկան ուսուցանվում էր ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-6-րդ կուրսերի (6 կիսամյակ), ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի (1 կիսամյակ), դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի (1 կիսամյակ) ուսանողների առաջին և երկրորդ հոսքերին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Թերապիայի երկու ամբիոնները մշակեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերը, որոնք հետագայում փոխվեցին՝ պայմանավորված նեղ մասնագիտացված մագիստրատուրայի փոխարեն ընդհանուր մասնագիտական մագիստրատուրայի անցմամբ: Հին ծրագրով դասավանդվեցին բակալավրիատի առաջին երկու տարիների շրջանավարտները:

Թիվ 1 թերապիայի ուսումնական բազաներն էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի թերապիայի և սրտաբանության, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկաները, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ի թերապևտիկ մասնագիտացման բաժանմունքները:

Թերապիայի թիվ 2 ուսումնական բազաներն էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թերապիայի կլինիկան, «Արմենիա» ԲԿ ՓԲԸ-ի թերապևտիկ մասնագիտացման բաժանմունքները, «Զեյթուն» ԲԿ ՓԲԸ-ի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԳԲԿ ՓԲԸ-ի թերապիայի բաժանմունքները:

2011թ.-ին երկու թերապիաների ամբիոններից վերակազմավորվեցին թերապիայի չորս, ինչպես նաև անհետաձգելի սրտաբանության ամբիոնները: Թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց դոցենտ Ալեքսանդր Այվազյանը:

Ամբիոնի կլինիկական բազան է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկան (ղեկավար` դոցենտ Ա. Այվազյան):

Թերապիայի թիվ 1 ամբիոնն իրականացրեց բակալավրիատի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-5-րդ կուրսերի (3 կիսամյակ), ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ (1 կիսամյակ), դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսերի (1 կիսամյակ) ուսանողների դասավանդումը:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը տարվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Դասավանդումը կազմակերպվում է ցիկլային պարապմունքներով: Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքեր, ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ, մասնակցում են համայցերին և կլինիկայի աշխատանքին: Գործնական պարապմունքների ընթացքում օգտագործվում են նաև լուսանկարներ և ձայնագրություններ:

Ամբիոնում դասավանդվում է «Թերապիա» առարկան:

Ուսանողների գիտելիքների գնահատումն իրականացվում է թեստային հարցման, թեստային և բանավոր քննությունների միջոցով:

Ամբիոնի աշխատակիցները մասնակցել և մասնակցում են ստոմատոլոգիական ֆակուլտետների 3-րդ, դեղագիտական ֆակուլտետի 4-րդ և ընդհանուր բժշկության 4-րդ ու 5-րդ կուրսերի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ձեռնարկների ստեղծման աշխատանքին:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ընդգրկում է կլինիկական օրդինատուրան` թերապիա (2 տարի տևողությամբ), սրտաբանություն (3 տարի տևողությամբ), գաստրոէնտերոլոգիա (2 տարի տևողությամբ), ռևմատոլոգիա (2 տարի տևողությամբ), նեֆրոլոգիա (3 տարի տևողությամբ) մասնագիտություններով:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ «Պարբերական հիվանդության և սրտի իշեմիկ հիվանդության տարածվածության, պաթոգենետիկ մեխանիզմների, ախտորոշման, բուժման, կանխարգելման, փոխադարձ կապերի հարցերը Հայաստանի պայմաններում» ընդհանուր թեմայով:

Ամբիոնը բազային ֆինանսավորմամբ «Պարբերական հիվանդության և առավել հաճախ հանդիպող հիվանդությունների համատեղ բուժման հիմնահարցերի ուսումնասիրություններն» գիտական թեմայի հիմքն է:

Համագործակցություն

Ամբիոնն ուսումնական և գիտական կապեր ունի ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոնի և ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ԳՀԻ հետ:

Ամբիոնի աշխատակազմ

Այվազյան Ալեքսանդր Արտեմի

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., դոցենտ

Վարդանյան Վալենտինա Սերգեյի

ուսումնական մասի վարիչ, բ.գ.թ., դոցենտ

Բայրամյան Թամարա Լևոնի

բ.գ.թ., դոցենտ

Հովհաննիսյան Լուսնթագ Սերգեյի

բ.գ.թ., դոցենտ

Սիմոնյան Արմինե Խաչատուրի

բ.գ.թ., դոցենտ

   

Մարգարյան Աննա Գագիկի

Նաղդալյան Արմինե Նիկոլայի

Տեր-Ստեփանյանց Էվելինա Սերգեյի

բ.գ.թ., դոցենտ

բ.գ.թ., ավագ դասախոս

դասախոս

Ալեքսանյան Լիլիթ Արիկի

դասախոս

Օրդյան Աննա Էդիկի

դասախոս

   

Մացակյան Գայանե Սուրենի

դասախոս

Թորոսյան Հեղինե Մնացականի

ասիստենտ

Հարությունյան Արուսյակ Աշոտի

ասիստենտ

Հովհաննիսյան Հարություն Սամվելի

ասիստենտ

Արիստակեսյան Շուշաննա Համազասպի

ասիստենտ

Աշխատակազմ