• Հայ
  • Рус
  • Eng

Հայոց լեզվի ամբիոն

Պատմությունը

Հիմնադրվել է 1992թ.-ին:

Նախքան ամբիոնի հիմնադրումը 1967-ից հայոց լեզու և գրականություն է դասավանդվել բժշկակական ինստիտուտի նախապատրաստական դասընթացում, իսկ 1975-ից` նաև նախապատրաստական բաժանմունքում: Սկզբնական շրջանում հայոց լեզվի և գրականության դասընթացը նախատեսված էր միայն ռուսական կրթություն ունեցող ուսանողների համար: Դասընթացի նպատակն էր ուսանողների բանավոր խոսքի զարգացումը, գրավոր հմտությունների խորացումը և հայագիտական ընդհանուր մշակութաբանական գիտելիքների ընդլայնումը:

Պատմությունը

Հիմնադրվել է 1992թ.-ին:

Նախքան ամբիոնի հիմնադրումը 1967-ից հայոց լեզու և գրականություն է դասավանդվել բժշկակական ինստիտուտի նախապատրաստական դասընթացում, իսկ 1975-ից` նաև նախապատրաստական բաժանմունքում: Սկզբնական շրջանում հայոց լեզվի և գրականության դասընթացը նախատեսված էր միայն ռուսական կրթություն ունեցող ուսանողների համար: Դասընթացի նպատակն էր ուսանողների բանավոր խոսքի զարգացումը, գրավոր հմտությունների խորացումը և հայագիտական ընդհանուր մշակութաբանական գիտելիքների ընդլայնումը:
Հատուկ ուշադրություն էր դարձվում հայերենի և ռուսերենի զուգադրական ուսումնասիրությունների հիման վրա մշակված նպատակային ուսուցման մեթոդներին: Հետագայում նկատի ունենալով փախստականների, ԱՊՀ երկրներից և սփյուռքից սովորելու եկածների հոսքի մեծացումը` հարկ եղավ կատարել ուսուցման տարբերակում` ըստ ուսանողների լեզվական իմացության մակարդակի:

Հիմնադրվել է 1992-ին արտասահմանցիների համար ռուսաց լեզվի ամբիոնում գործող հայոց լեզվի և գրականության դասընթացի հիման վրա:
Ամբիոնը ղեկավարել են Մ. Հ. Դարբինյանը (1992-1994թթ.), Հ. Վ. Սուքիասյանը (1995-2008թթ.), Ա. Գ. Ավետիսյանը (2008-2011թթ.), Հ. Վ. Սուքիասյանը (2011-ից առ այսօր):
Ամբիոնի հիմնադիր բ.գ.թ., դոցենտ Մ.Հ. Դարբինյանը նախանձախնդիր էր մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը: Նա ակտիվորեն մասնակցել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի մշակման և ընդունման աշխատանքներին: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և «Ժամանակակից հայերենի կետադրությունը», «Եղիշե Չարենց» աշխատությունների:
________________________________________

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը

1994թ. «Լեզվի մասին» ՀՀ օրենքով դպրոցը դարձավ ազգային, և բուհերում ընդունվեց հայերենի երկամյա պարտադիր ուսուցումը, ըստ որի՝ անհրաժեշտ եղավ վերանայել ամբիոնի ուսումնամեթոդական ծրագրերը: Ավելացան ուսուցման նոր բաժիններ` մասնագիտական տերմինաբանություն և խոսքի մշակույթ:
Վերջին տարիներին <<Հայոց լեզու>> առարկան ընդգրկում է շատ ավելի կարևոր և համապարփակ խնդիրներ: Կատարվում է հայերենի խորացված ուսուցում՝ չծանրաբեռնելով քերականական կանոններով: Ամբիոնի նպատակն է պատրաստել մասնագետ-բժիշկներ, որոնք հայերենին պետք է տիրապետեն ավելի բարձր մակարդակով, քան միջնակարգ կրթությամբ երաշխավորվող մակարդակն է: Հաշվի է առնվում ուսանողների նախնական իմացության մակարդակը, հատուկ ուշադրություն է դարձվում հայերեն խոսքի վրա ռուսերենի և անգլերենի ազդեցության հաղթահարմանը, մասնագիտական ոճի և բառապաշարի յուրացմանը: Ամբիոնը մասնագիտական տերմինները սովորեցնում է խոսքաշարում, լատիներենի և այլ լեզուների զուգորդությամբ, բառակազմական և ստուգաբանական վերլուծությամբ: Ամբիոնն ուսուցանում է բժշկության մեջ ընդունված և տարածված տերմիններ, որոնք վիճաբանության տեղիք չեն տալիս: Հայերենի դասընթացը բավարար հիմք է` շարունակելու մասնագիտական լեզվի յուրացումը մյուս բոլոր դասընթացների միջոցով:
2002-ից ամբիոնում ամրագրվել է արտասահմանցի ուսանողների հետ աշխատելու փորձը: Ուսուցման նպատակն է արտասահմանցի ուսանողներին (անգլախոս, սփյուռքահայ, ներքին սփյուռք) հաղորդակից դարձնել մեր մայրենի լեզվին, ազգային ոգու ակունքներին և համամարդկային արժեք ունեցող գործերին: Ծրագրերի և ուսուցման հիմքում առկա են ավանդական և ժամանակակից մեթոդները:
Նկատի ունենալով ուսանողների ազգային առանձնահատկությունները` ամբիոնում ստեղծվել են ուսումնական ծրագրեր` այլազգի ուսանողների ուսուցման բոլոր փուլերի` նախապատրաստական դասընթացի և I կուրսի տարբեր մակարդակների համար: Մանրամասն մշակվել են բանավոր խոսքի կաղապարները (երկխոսություն և մենախոսություն), կարդալու տեխնիկան:
Ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքներին՝ նրանց մեջ հայրենիքի, մայրենի լեզվի, ազգային, հոգևոր արժեքների և հայրենի մշակույթի նկատմամբ սեր սերմանելու նպատակով: Այս նկատառումներով ամբիոնում գործում է «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը: Կենտրոնը բացահայտում է շնորհաշատ ուսանողներին, նպաստում է նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Հայրենագիտական թեմաներով զրույցները և միջոցառումներն օգնում են երիտասարդ սերնդին` խորապես ճանաչելու հայ հոգևոր և մշակութային արժեքները: Կենտրոնի շարքերը ներկայումս համալրել են հնդիկ, պարսիկ, արաբ ուսանողներ, ովքեր ծանոթանում և հաղորդակից են լինում մեր ազգային մշակույթին:
Ուսանողների հոգևոր դաստիարակության գործում ամբիոնը կարևորում է գրական-գեղարվեստական հանդեսների կազմակերպումը, որոնց թիվը անցնում է մեկ տասնյակից. «Համալսարանի տեղացի և օտարերկրացի ուսանողների ելույթը Արցախում (Գանձասար, Ստեփանակերտ, Շուշի, Ամարաս)` գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում, «Առեղծված՝ անունդ կին է», արտասահմանցի ուսանողների ամենամյա ելույթները Օշականում՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք, <<Վերնատուն>> երգչախումբի ելույթները Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմակերպած միջոցառումներին, Ծաղկաձորում կազմակերպված միջազգային փառատոնին, ԵՊԲՀ <<Ուսանողական աշուն>> միջոցառմանը, <<Թումանյան-140>> հոբելյանական միջոցառմանը:
________________________________________

Ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական ուղղվածությունը բժշկագիտական լեզվի կանոնարկումն է` մասնագիտական բառապաշարի և տերմինների հայացումը թեմատիկ շարքերի միջոցով, տերմինների առավել կանոնականի ընտրությունը, բժշկագիտական ոճի ուսուցումը, լեզվի անաղարտության ամրապնդումը:
Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ զեկուցումներով կամ թեզերով մասնակցել են համալսարանում կազմակերպված ուսումնամեթոդական գիտաժողովներին և գիտական նստաշրջաններին:
ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդում հաստատվել է /2014թ./ ամբիոնի վարիչ Հ. Վ. Սուքիասյանի դոկտորական թեզի՝ <<Բժշկագիտական լեզուն և ոճը>> վերնագիրը:
Երևանի Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդում հաստատվել է /2012թ./ դասախոս Ն. Ա. Թոռունյանի թեկնածուական թեզի՝ <<Կրտսեր դպրոցականի բառապաշարի հարստացման և մաքրման հիմնախնդիրը բնագրի շուրջ տարվող աշխատանքի ընթացքում>> վերնագիրը:
Դասախոս Մ. Լ. Աթաբեկյանը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտ է, իսկ դասախոս Ս. Ս. Մինասյանը ներկայացրել է հայցորդության դիմում՝ գիտական թեզ պաշտպանելու համար:
Վերջին տարիներին ամբիոնում հրատարակվել են մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառարաններ և հոդվածներ.
• «Հայոց լեզու» ձեռնարկ անգլախոս ուսանողների համար /տեքստեր, վարժություններ/, 2004թ. (Ա.Շ. Ավետիսյան),
• «Հայերեն-անգլերեն զրուցարան» 2006թ. (Հ.Վ. Սուքիասյան, Կ.Ռ. Միքայելյան, Հ.Մ.Գևորգյան, Գ.Ա. Դավթյան),
• «Ճանաչիր քո օրգանիզմը», 2008թ. (Հ. Վ. Սուքիասյան, Ն.Ա. Թոռունյան, Ա.Ս. Ավետիսյան),
• «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկ, 2009թ. (Ա.Գ. Ավետիսյան, Ա.Շ. Ավետիսյան, Ա.Ս. Ավետիսյան, Մ.Լ. Աթաբեկյան, Հ.Մ. Գևորգյան, Գ.Ա. Դավթյան, Ն.Ա. Թոռունյան, Ա.Բ. Սիսյան),
• <<Հայոց լեզու>>, անգլախոս ուսանողների ուսումնական ձեռնարկ, 2012թ. (Ա. Գ. Ավետիսյան, Մ. Հ. Բաբայան, Ն. Հ. Եղիազարյան)

Պատրաստ են հրատարակության
ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնը և ԵՊԲՀ հումանիտար առարկաների ուսումնամեթոդական խորհուրդը երաշխավորել են հրատարակության՝
• «Հայոց լեզու» բժշկագիտական ուսումնական նյութեր, 2017թ. (Հ. Վ. Սուքիասյան, Ա.Շ. Ավետիսյան, Ն.Ա. Թոռունյան, Ա.Գ. Ավետիսյան, Ա. Ս. Ավետիսյան, Մ.Լ. Աթաբեկյան, Հ.Մ. Գևորգյան, Ա.Բ. Սիսյան, Լ. Խ. Թորոսյան),
• «Բժշկական օտար բառերի բացատրական բառարան», 2015թ. (Ա.Գ. Ավետիսյան),
• «Թեստերի ժողովածու» տեղացի ուսանողների համար, 2015թ. (Ա. Գ. Ավետիսյան),
• «Հայոց լեզվի թեստեր սփյուռքահայ ուսանողների համար», 2015թ. (Ն. Ա. Թոռունյան),
• «Հայոց լեզվի թեստեր սփյուռքահայ ուսանողների համար», 2015թ. (Ա. Բ. Սիսյան),
• «Հայոց լեզվի թեստեր անգլախոս ուսանողների համար», 2015թ. (Մ. Հ. Բաբայան),
• «Հայոց լեզվի թեստեր անգլախոս ուսանողների համար», 2015թ. (Ն. Հ. Եղիազարյան),
• «Հայոց լեզվի թեստեր ԱՊՀ ուսանողների համար», 2015թ. (Ա. Ա. Դավթյան),
• «Հայոց լեզվի թեստեր ԱՊՀ ուսանողների համար», 2015թ. (Ա. Ս. Ավետիսյան),
Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է առողջապահական բնագավառի մենագրությունների, դասագրքերի, ձեռնարկների, հոդվածների, բառարանների խմբագրման աշխատանքներին:

Աշխատակազմ