• Հայ
  • Рус
  • Eng

Հասարակագիտական առարկաների ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2013թ.-ին (1939թ.):

Նախկին Պատմության ամբիոնը մի շարք վերակառուցումներ է ապրել. 1939թ.-ին ձևավորվել է որպես Մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ամբիոն: 1957թ.-ին կոչվել է ԽՄԿԿ պատմության, 1989-1990թթ.-ին՝ 20-րդ դարի քաղաքական պատմության, 1991-1994 թթ.՝ Հայ ժողովրդի 19-20-րդ դարերի քաղաքական պատմության, 2006-ից՝ Պատմության ամբիոն:

Պատմություն

Վերակառուցվել է որպես միացյալ ամբիոն 2013թ.-ին:
Նախկին Պատմության ամբիոնը մի շարք վերակառուցումներ է ապրել.
1939թ.-ին ձևավորվել է որպես Մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ամբիոն:
1957թ.-ին կոչվել է ԽՄԿԿ պատմության, 1989-1990թթ.-ին՝ 20-րդ դարի քաղաքական պատմության, 1991-1994 թթ.՝ Հայ ժողովրդի 19-20-րդ դարերի քաղաքական պատմության, 2006 թվականից՝ Պատմության ամբիոն:
Ամբիոնը ղեկավարել են Տ. Ալեքսանյանը (1939-1941թթ.), Գ. Շաղգամյանը (1942-1944թթ.), Ա. Հ. Մելքոնյանը (1944-1947թթ.), Ա. Բաղմանյանը (1947-1984թթ.), Հ. Մելիքյանը (1984-1994թթ.), Ֆ. Կարապետյանը (1994-2004թթ.), Ա. Մելքոնյանը (2004-2006թթ.), Ա. Ղամբարյանը (2006-2013թթ.), Վ. Մելիքյանը(2013-առ այսօր):
1994թ.-ին ինքնուրույն գործող Հայ ժողովրդի 19-20-րդ դարերի քաղաքական պատմության, Տնտեսագիտության տեսության, Քաղաքագիտության ու սոցիալիզմի տեսության, Փիլիսոփայության ամբիոնների միացմամբ ստեղծվել է Հասարակական գիտությունների ամբիոնը:
Ամբիոնն արմատապես վերափոխվել է 1989թ.-ի սեպտեմբերից, երբ պրոֆեսոր Հ. Մելիքյանն առաջինը Հայաստանի ոչ մասնագիտական բուհերում ներդրեց նաև «Հայ ժողովրդի պատմության հիմնախնդիրներ» առարկայի դասավանդումը:
Փիլիսոփայության ամբիոնը հիմնադրվել է 1957թ.-ին: Ամբիոնը ղեկավարել են Մ. Քոչարյանը (1957-1959թթ.), Տ. Ալեքսանյանը (1959-1976թթ.), Վ. Դարբինյանը (1976-1987թթ.), Ռ. Ջիջյանը (1987-1994թթ.), Ս. Դավթյանը (2006-2009թթ.), Ռ. Տիգրանյանը (2009-2013թթ.), միավորված՝ Հասարակական գիտությունների ամբիոնը՝ Ֆ. Կարապետյանը (1994-2004թթ.):
«Բժշկության պատմություն» (դեղագիտական ֆակուլտետում՝ «Ֆարմացիայի պատմություն») առարկան սկսել է դասավանդվել 1946թ.-ից՝ Սոցիալական բժշկության և առողջապահության կազմակերպման ամբիոնում: 1988թ.-ից առարկան ներառվել է Դատական բժշկության, 2008թ.-ից՝ Պատմության ամբիոնի ուսումնական պլաններում, իսկ 2013թ.-ից՝ Հասարակագիտական առարկաների ամբիոնում:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնի ուսումնական պլանում ընդգրկված է 4 դասընթաց՝ «Հայոց պատմություն» (2 կրեդիտ), «Բժշկության պատմություն» (2 կրեդիտ), «Փիլիսոփայություն» (2,5 կրեդիտ), «Բիոէթիկա» (1,5 կրեդիտ), որոնք դասավանդվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, բակալավրիատի 1 և 2 կուրսերում:

«ՀԺՊ» առարկան ընդգրկում է ՀԺՊ բուհական ամբողջական ծրագիրը: Առարկան դասավանդվում է նաև արտասահմանցի ուսանողներին և այս դեպքում ծրագրում ընդգրկված են որոշ երկրագիտական տեղեկություններ:

«Բժշկության պատմություն» առարկան դասավանդվում է ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետների առաջին կուրսի 1-ին և ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի 2-րդ կիսամյակներում` 34-ական ժամով։ Ուսումնասիրվող թեմաներն են ինչպես նոր և նորագույն շրջանի, այնպես էլ Հին Արևելքի, անտիկ շրջանի, Հին Հայաստանի, եվրոպական միջնադարի և վերածննդի բժշկությունը։

2000թ.-ից ամբիոնում սկսել է դասավանդվել «Բիոէթիկա» առարկան:

«Փիլիսոփայություն» առարկան դասավանդվում է 2-րդ կուրսում: Տարին երկու անգամ կազմակերպվում է որակավորման բարձրացման ստուգարք (թեկնածուական մինիմումներ), որին մասնակցում են ԵՊԲՀ-ից և այլ բուհերից, այդ թվում` արտասահմանից դիմած հայցորդ-ասպիրանտներ:

Բոլոր առարկաների դասընթացն ավարտվում է ստուգարքով՝ կիսամյակի ընթացքում երեք դրական գնահատականի (բանավոր հարցում) արդյունքում:

Ամբիոնի շրջանակներում «Հասարակագիտություն», «Հայ ժողովրդի պատմություն», «Հայկական հարց», «Քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկաները դասավանդվում են նաև ԵՊԲՀ Քոլեջում՝ ատամնատեխնիկական գործ և բուժական գործ մասնագիտություններով:

 Գիտահետազոտական աշխատանքներ

2014-2016թթ.-ի ընթացքում ամբիոնում հրատարակվել են ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

Վ. Մելիքյան -«Հայոց պետականության ռազմաքաղաքական հիմքերը. Ազգային խորհուրդներ, ազգային զորամասեր», Եր., 2016,
Ռ. Տիգրանյան, Մ. Կճանյան, Ա. Մելքոնյան-«Փիլիսոփայություն», ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2016,
ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ հրատարակության է երաշխավորվել «Բժշկության պատմություն» ուսումնական ձեռնարկը (ռուսերեն և անգլերեն լեզուներով):
Ամբիոնում գիտական աշխատանքներ են տարվում հետևյալ թեմաներով.

Հայաստանի Հանրապետության առաջացումը (1917-1918թթ.),
Հայ-ամերիկյան հարաբերությունները 1918-1919թթ.,
Հարավկովկասյան պետությունների եվրոինտեգրման գործընթացները (1991-2004թթ.),
Մարդու հիմնահարցը սիներգետիկական մարդաբանության համատեքստում,
Արդի տեղեկատվական համակարգերի սոցիոմշակութային գործառույթները,
Հանդուրժողականությունը արպես արդի սոցիոմշակութային տարածության կառուցարկման մեխանիզմ և այլն:
Ամբիոնի աշխատողների կողմից տարեկան հրատարակվում են բազմաթիվ գիտական աշխատանքներ հանրապետական և միջազգային ամսագրերում:

Ամբիոնի աշխատակիցները զեկուցումներով մասնակցում են հանրապետությունում և արտասահմանյան երկրներում տարբեր գիտաժողովների:

 Համագործակցություն
Ամբիոնը համագործակցում է՝
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի,
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի,
Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի,
ԵՊՀ պատմության, փիլիսոփայության և հոգեբանության, սոցիոլոգիայի ֆակուլտետների հետ:

Բիոէթիկա առարկայի շրջանակներում Ս. Հ. Դավթյանը համագործակցում է Մոսկվայի, Վոլգոգրադի, Մինսկի, Հայֆայի, Սոֆիայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ավստրիայի, Ավստրալիայի և այլ երկրների բժշկակա ն բուհերի բիոէթիկայի ամբիոնների հետ:

Բժշկության պատմություն առարկայի շրջանակներում ամբիոնը համագործակցում է Վիլնյուսի համալսարանի բժշկության պատմության դասախոս Աիստիս Զալնոռայի հետ:

2008թ. ԵՊԲՀ-ում Ս. Դավթյանի ղեկավարած փիլիսոփայության և բիոէթիկայի ամբիոնը բիոէթիկայի ասպարեզում նրա գիտական և մանկավարժական  գործունեության արդյունքում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցում, Հայֆա:

 

 

Աշխատակազմ