• Հայ
  • Рус
  • Eng

Ֆիզիկական դաստիարակության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1938թ-ին: 

Երևանի պետական բժշկական ինստիտուտում 1938 թ.-ին հիմնադրվել է Ֆիզդաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնը, որը ղեկավարել է Գուրգեն Արմենակի Մինասյանը: Սակայն 1941-ին` Մեծ Հայրենական պատերազմի սկզբին այն լուծարվել է: Ամբիոնի գործունեությունը վերականգնվել է 1946-ին։ Մինչև 1955-ը այն ղեկավարել է Հարություն Մկրտչի Գարգալոյանը, այնուհետև` կրկին Գուրգեն Արմենակի Մինասյանը` մինչև 1965թ.:

1965-ին Ֆիզդաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնը բաժանվել է երկու ինքնուրույն՝ ֆիզդաստիարակության ու սպորտի և բժշկական վերահսկողության ու բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնների:

Ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնը 1989-ին վերանվանվել է Ֆիզդաստիարակության և առողջության ամբիոն: 2009-ին այն լուծարվեց, ստեղծվեց սպորտային բժշկության և սպորտի ամբիոնը, որը 2010-ին վերափոխվեց Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի: Նորաստեղծ ամբիոնի ղեկավարը Սամվել Գերասիմի Բարոյանն էր, ում հաջորդել և մինչ այժմ պաշտոնավարում է Ալբերտ Կարապետի Մովսեսյանը:

Ամբիոնի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել դոցենտ Էդուարդ Հովհաննեսի Ավագյանը, ով շուրջ 27 տարի ղեկավարելով ամբիոնը, այն համալրել է մանկավարժական որակյալ կադրերով, բարելավել մարզական կառույցների վիճակը` ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելով ուսումնամեթոդական գործընթացը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով` հաստատված ծրագրի համապատասխան: «Ֆիզիկական դաստիարակություն» առարկան դասավանդվում է բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսում` շաբաթական 2 ժամ (68 ժամ)` ներառյալ օտարերկյա ուսանողների պարապմունքները: 2011թ. ուսումնական տարվանից վերականգնվել է ռազմա-բժշկական ֆակուլտետը, որտեղ «Ֆիզդաստիարակություն» առարկան դասավանդվում է շաբաթական 4 ժամ (տարեկան 136 ժամ) 1-3 կուրսերում:
Բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն է տրվում հաճախել առողջարարական և սպորտային կատարելագործման խմբակների:
Ամբիոնը հագեցված է ուսումնական և դիդակտիկ նյութերով:
Ամբիոնը կազմակերպում է սպորտային և առողջարարական միջոցառումներ. ուսանողական հավաքական թիմերը մասնակցում են հանրապետական, քաղաքային, միջբուհական առաջնություններին, անցկացվում են նաև տարբեր մարզաձևերի առաջնություններ համալսարանի խմբերի, կուրսերի և ֆակուլտետների միջև, նաև` արշավներ և ամառային ու ձմեռային ճամբարներ:

________________________________________
Ամբիոնի վարիչի պաշտոնում աշխատել են՝
1. Մինասյանը Գուրգեն Արմենակի (1938-1941, 1955-1965)
2. Գարգալոյանը Հարություն Մկրտչի (1946-1955)
3. Ավագյան Էդուարդ Հովհաննեսի (1965-1992)
4. Մովսեսյան Ալբերտ Կարապետի ( 1992-2009, 2011- առ այսօր)
5. Բարոյան Սամվել Գերասիմի (2010-2011)
6. 2009-2010 թթ. ամբիոնը ամբիոնի վարիչ չի ունեցել, Ա.Խ.Հակոբյանին ռեկտորի հրամանով հանձնարարվել է կատարել ամբիոնի վարչական աշխատանքների պարտականությունները

________________________________________
Համագործակցություն արտասահմանյան բուհերի հետ
Ամբիոնը արտասահմանյան բուհերի հետ չի համագործակցում:

Աշխատակազմ