• Հայ
  • Рус
  • Eng

Ֆարմակոգնոզիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2006թ.-ին:

 1974 թ-ին «Դեղագործական քիմիայի» ամբիոնում կազմակերպվում է Ֆարմակոգնոզիայի դասընթացը, որի շրջանակներում մինչև 1987թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետի ուսանողները ուսումնասիրում են ֆարմակոգնոզիա առարկան (կուրսի ղեկավար` դոց. կ.գ.թ. Լ.Վ. Ռևազովա):
1987թ.-ին ֆարմակոգնոզիայի դասընթացը կազմակերպվում է «Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի` բուսաբանության հետ» ամբիոնի շրջանակներում (ամբիոնի վարիչ` պրոֆ. Ռ.Ղ. Բորոյան):
Ստեղծվում են ֆարմակոգնոզիայի առաջին ուսումնական ձեռնարկները դեղագիտական ֆակուլտետի հայալեզու (Լ.Վ. Ռևազովա, Ն.Բ. Չիչոյան, 2000) և անգլալեզու (L. A. Amiryan, 2007) ուսանողների համար:

Պատմություն

Հիմնադրվել է 2006թ.-ին:

 

1974 թ-ին «Դեղագործական քիմիայի» ամբիոնում կազմակերպվում է Ֆարմակոգնոզիայի դասընթացը, որի շրջանակներում մինչև 1987թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետի ուսանողները ուսումնասիրում են ֆարմակոգնոզիա առարկան (կուրսի ղեկավար` դոց. կ.գ.թ. Լ.Վ. Ռևազովա):
1987թ.-ին ֆարմակոգնոզիայի դասընթացը կազմակերպվում է «Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի` բուսաբանության հետ» ամբիոնի շրջանակներում (ամբիոնի վարիչ` պրոֆ. Ռ.Ղ. Բորոյան):
Ստեղծվում են ֆարմակոգնոզիայի առաջին ուսումնական ձեռնարկները դեղագիտական ֆակուլտետի հայալեզու (Լ.Վ. Ռևազովա, Ն.Բ. Չիչոյան, 2000) և անգլալեզու (L. A. Amiryan, 2007) ուսանողների համար:
Ամբիոնում իրականացվող բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքները նպաստում են ֆարմակոգնոզիայի՝որպես գիտության առանձին ճյուղի զարգացմանը: Հետազոտվում են Հայաստանի բուսաշխարհին բնորոշ դեղատու տեսակները: Ուսումնասիրվում են ՀՀ ֆլորայի բարդածաղկավորների և վարդազգիների ընտանիքի դեղատու տեսակները (Լ.Վ. Ռևազովա, Ի.Հ. Սոխիկյան, 1988), Հայաստանի տարբեր կլիմայական գոտիներում աճող Hypericum L. ցեղին պատկանող տեսակները (Ե. Ա. Մելիքյան, 1998): Կատարվում է ՀՀ ֆլորայի վարդազգի ընտանիքի պտղատու մի շարք ծառատեսակների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, նշենի) կամեդների հումքաբանական և ֆիտոքիմիական ուսումնասիրությունը (Ն.Բ. Չիչոյան, 1999): Ուսումնասիրվում են բուսական ծագման որոշ պատրաստուկների հակաօքսիդիչ հատկությունները (Լ.Ա. Ամիրյան, 2000), Հայաստանի տարբեր շրջաններում աճեցված, գալակտոմաննանի հումքային աղբյուր հանդիսացող ցիամոպսիսի (Cyamopsis tetragonoloba L.) սերմերի և կանաչ զանգվածի քիմիական կազմը և կիրառման հնարավորությունները՝ որպես սննդային հավելում (Կ.Հ. Դումանյան, 2002):
2006թ.-ին ֆարմակոգնոզիայի ամբիոնը կազմավորվում է որպես ինքնուրույն ամբիոն, առ այսօր որի անփոփոխ ղեկավարն է դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Բաբկենի Չիչոյանը: Նրա ղեկավարությամբ ամբիոնում իրականացվում են ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական բնույթի մի շարք բարեփոխումներ:
________________________________________

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Ուսուցումն ամբիոնում իրականացվում է երեք լեզուներով՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Դեղագիտական ֆակուլտետի III և IV կիսամյակներում դասավանդվում է «Դեղագործական բուսաբանություն» առարկան, V և VI կիսամյակներում՝ ֆարմակոգնոզիայի հիմնական դասընթացը, որն ավարտվում է բանավոր քննությամբ և ամառային ուսումնական պրակտիկայով: VII կիսամյակում դասավանդվում է «Դեղաբուսական հումքի և բուսական պատրաստուկների ստանդարտավորում», IX կիսամյակում` «Դեղաբույսերի պաշարագիտություն և ապրանքագիտական վերլուծություն», X կիսամյակում` «ֆիտոթերապիա` ֆարմակոգնոզիայի հիմունքներով» առարկաները, որոնք ավարտվում են ստուգարքով: Արտասահմանցի ուսանողների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով) ուսուցման X կիսամյակում դասավանդվող «ֆիթոթերապիա` ֆարմակոգնոզիայի հիմունքներով» դասընթացն ավարտվում է քննությամբ:
________________________________________

Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցման շրջանակներում՝ 2008-2013 թթ ամբիոնը պատրաստել է օրդինատորներ, որոնք հետագայում համալրել են ամբիոնի դասախոսական անձնակազմը: Հետդիպլոմային ուսուցում է իրականացվում «ֆիթոթերապիա` ֆարմակոգնոզիայի հիմունքներով» դասընթացի շրջանակներում՝ 4- և 2-շաբաթյա ցիկլերով, դեղագետների և բժիշկների համար:

________________________________________

Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտական թեման է «Հայաստանի և Արցախի ֆլորաներում վայրի աճող և մշակվող դեղատու տեսակների ֆարմակոգնոստիկ հետազոտումը»: Ամբիոնի գիտական թեմայի շրջանակներում իրականացվում են 2 դոկտորական և 5 թեկնածուական ատենախոսական աշխատանքներ: Ամբիոնում իրականացվող հետազոտական աշխատանքները պարբերաբար տպագրվում են հանրապետական և միջազգային գիտական ամսագրերում:
Ամբիոնում միաժամանակ կատարվում են ուսանողական հետազոտական աշխատանքներ (դեղաբուսական հումքից եթերային յուղերի անջատում, կենսաբանական ակտիվ նյութերի էքստրակցիա, դեղաբուսական հումքի ֆարմակոգնոստիկ անալիզ), որոնց արդյունքները պարբերաբար զեկուցվում են ուսանողական գիտաժողովներում:
Համագործակցություն
Ֆարմակոգնոզիայի ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ-ի մի շարք ամբիոնների՝ «Բժշկական մանրէաբանություն», «Բժշկական ինֆորմատիկա, ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա», համալսարանական գիտա-հետազոտական լաբորատորիայի հետ: Ամբիոնի հետազոտական աշխատանքները պարբերաբար տպագրվում են հայրենական և միջազգային ամսագրերում, զեկուցվում հանրապետական, միջազգային տարբեր գիտաժողովներում (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստանի հանրապետություն, Ուկրաինա, Ֆրանսիա): Ամբիոնն ունի գիտագործնական կապեր ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկ պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ի, ԵՊՀ «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Անտառագիտության» ամբիոնների հետ:
________________________________________

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է նաև Կարոլինայի Հյումբլդի համալսարանի, Խարկովի Ազգային դեղագործական համալսարանի «Բնական միացությունների քիմիայի», «Ֆարմակոգնոզիայի», Թբիլիսիի բժշկական համալսարանի «Ֆարմակոգնոզիայի» ամբիոնների հետ:

Աշխատակազմ