• Հայ
  • Рус
  • Eng

Ֆարմացիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2018թ․-ին
1972թ.-ին բժշկական ինստիտուտում ռեկտոր ակադեմիկոս Է.Ս. Գաբրիելյանի հրամանով հիմնադրված դեղագործական (ներկայումս` դեղագիտական) ֆակուլտետին առընթեր բացվեց «Դեղագործական և թունաբանական քիմիայի ամբիոն»-ը, որի առաջին վարիչը (1974-1980թթ.) ք.գ.դ. Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյանն էր (ասիստենտներ` ք.գ.թ. Ռուդոլֆ Համազասպի Հակոբյան, Էդուարդ Արամայիսի Գրիգորյան, Նելլի Գերասիմի Նոնեզյան): 
1980թ.-ին ամբիոնը միացվեց օրգանական քիմիայի ամբիոնին քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Բախշիի Օրդյանի ղեկավարությամբ:

Պատմություն

Հիմնադրվել է 2018թ․-ին
1972թ.-ին բժշկական ինստիտուտում ռեկտոր ակադեմիկոս Է.Ս. Գաբրիելյանի հրամանով հիմնադրված դեղագործական (ներկայումս` դեղագիտական) ֆակուլտետին առընթեր բացվեց «Դեղագործական և թունաբանական քիմիայի ամբիոն»-ը, որի առաջին վարիչը (1974-1980թթ.) ք.գ.դ. Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյանն էր (ասիստենտներ` ք.գ.թ. Ռուդոլֆ Համազասպի Հակոբյան, Էդուարդ Արամայիսի Գրիգորյան, Նելլի Գերասիմի Նոնեզյան):
1980թ.-ին ամբիոնը միացվեց օրգանական քիմիայի ամբիոնին քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Բախշիի Օրդյանի ղեկավարությամբ:
1996- 2006թ. ամբիոնը ղեկավարում էր Լիդա Արշակի Սահակյանը:
2006թ.-ին դեղագիտական քիմիայի ամբիոնը առանձնացվեց (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Բորիսի Աշրաֆյան):
2008թ.-ին վերջինիս հիման վրա ստեղծվեց դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված բազմապրոֆիլային ֆարմացիայի ամբիոնը (միացվեցին ֆարմակոլոգիա, կլինիկական ֆարմակոլոգիա, կլինիկական Ֆարմացիա առարկաները), որի առաջին վարիչը ամբիոնի կազմավորման և առարկաների հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցած դ.գ.դ, պրոֆեսոր Մարինե Գառնիկի Բալասանյանն էր (2008-2011թթ.):
2011թ.-ին «Ֆարմակոլոգիա», «Կլինիկական ֆարմակոլոգիա» և «Կլինիկական ֆարմացիա» առանձնացվեցին ֆարմացիայի ամբիոնից և ընդգրկվեցին համապատասխան ամբիոններում:
2011թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Գագիկի Ժամհարյանը:

________________________________________

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Հիմնադրման օրվանից ամբիոնում դասավանդվող «Դեղագործական քիմիա» և «Թունաբանական քիմիա» առարկաներին զուգահեռ 2006թ.-ից ձևավորվեցին դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերում և մագիստրատուրայում դասավանդվող նոր՝ «Դեղերի քիմիա», «Թունագիտություն», «Ֆարմակոկինետիկա» մասնագիտական առարկաները:
Ներկայումս ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները՝
«Դեղերի քիմիա» - բակալավրիատի 3-րդ կուրս, V-VI կիսամյակ
«Դեղագործական քիմիա» - բակալավրիատի 3-4-րդ կուրս, VI-VIII կիսամյակ,
մագիստրատուրա I-II կիսամյակ, 5-րդ կուրս
(օտարերկրացիներ), IX-X կիսամյակ
«Թունաբանական քիմիա» - բակալավրիատի 4 կուրս, V կիսամյակ
«Թունագիտություն» - բակալավրիատի 4 կուրս, VI կիսամյակ
«Ֆարմակոկինետիկա» - մագիստրատուրա, II կիսամյակ, 5-րդ կուրս
(օտարերկրացիներ), X կիսամյակ

Ցիկլային և դասաժամային կարգով ուսումնառվող դասերը կազամկերպվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:
Ամբիոնում գործնական պարապմունքների լաբորատոր աշխատանքները իրականացվում են 4 սարքավորումներով և նյութերով հագեցած լաբորատորատորիաներում:

Ամբիոնի կողմից (2006թ.-ից) հրատարակվել են հետևյալ գրքերը և ուսումնամեթոդական ձեռնարկները.

  • Մարգարյան Կ․ Ս․, Սողբաթյան Լ․ Տ․ «Թունաբանական քիմիայի գործնական աշխատանքներ» ուսումնական ձեռնարկ, 2018թ․
  • Ժամհարյան Ա.Գ., Սարգսյան Ֆ.Ա., Աֆրիկյան Շ․Գ․, Երիցյան Է.Լ., «Դեղագործական քիմիա», 2017թ.
  • Հակոբյան Ռ․ Հ․  «Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան», 2016թ․
  • Մարգարյան Կ.Ս. «Թունագիտություն», 2015թ.,
  • Ժամհարյան Ա.Գ., Աֆրիկյան Շ.Գ., Մանջիկյան Ա.Պ., Պստիկյան Լ.Ա., «Դեղերի վերլուծության սպեկտրաչափական եղանակներ», մեթոդական ձեռնարկ մագիստրատուրայի ուսանողների համար, 2013թ.,
  • Ժամհարյան Ա.Գ., Սարգսյան Ֆ.Ա., Երիցյան Է.Լ., «Դեղերի քիմիա», մեթոդական ձեռնարկ IV կուրսի ուսանողների համար, 2013թ.,
  • Ժամհարյան Ա.Գ., Սարգսյան Ֆ.Ա., Երիցյան Է.Լ., Աֆրիկյան Շ.Գ., «Դեղագործական քիմիա», մաս I, ուսումնամեթոդական ձեռնարկ lV կուրսի ուսանողների համար:
  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», երկրորդ հրատարակություն, 2011թ.,
  • Մարգարյան Կ.Ս. «Թունագիտական քիմիա», 2008 թ.,
  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», առաջին հրատարակություն, 2007թ.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть I, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть II, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Sargsyan H., Ashrafyan Ch. «Principles of Medicinal Chemistry», Handout on pharmaceutical chemistry for foreign students, 2007:


Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով ու ինտերնատուրայով` 1 տարի տևողությամբ և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ: Ինչպես նաև դեղագետների և դեղագործների համար ամբիոնում կազմակերպվում են 5 և 7 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացներ:


Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
• «Ցիկլօքսիգենազա ֆերմենտի նոր արգելակիչների դիզայնը ոչ սպիտակուցային ամինաթթուների և դիպեպտիդների կառուցվածքի հիման վրա»,
• «Բուսական և սինթետիկ ծագման ԳԱԿԹ-երգիկ միացությունների նյարդապաշտպան ակտիվության հետազոտումը առնետների ուղեղի լոկալ և գլոբալ իշեմիկ ախտահարումների պայմաններում»,
• «Սինթետիկ և բնական ծագման միացությունների ազդեցության ուսումնասիրումը փորձարարորեն առաջացրած վերքային պրոցեսներում»,
• «Ֆուրանի շարքի մեթիլ-պենտիլ ածանցյալների, մեթիլպենտանաթթվի և կարբոնաթթուների պենտիլտեղակալված ամիդների սինթեզը և որոշ փոխարկումները մոլեկուլների կառույցի և ակտիվության միջև կապի բացահայտման նպատակով»,
• «Կենսաբանորեն ակտիվ պոլիմերների էլեկտրաքիմիական սինթեզ»:
Ամբիոնում գործող գիտական թեմաների շրջանակներում հայրենական և արտասահմանյան հանդեսներում տարեկան տպագրվում են 15-ից ավելի գիտական հոդվածներ և թեզեր:
Ամբիոնում գործում է ուսանողական գիտական խմբակ, որը ղեկավարում է ամբիոնի դասախոս Աննա Պետրոսի Մանջիկյանը: Այստեղ ուսանողները մասնակցում են գիտահետազոտական աշխատանքներին: Խմբակում ընդգրկված են դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

Միջազգային գիտաժողովներ
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային և հանրապետական տարբեր գիտաժողովների:

Համագործակցություն
Հայաստանի հանրապերություն
Ուսուցման և գիտության ոլորտներում ամբիոնը սերտորեն համագործակցում է`
• ԵՊԲՀ-ի ֆարմակոլոգիայի ամբիոնի,
• ԵՊԲՀ-ի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի,
• ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնի,
• ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի,
• Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի,
• ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի,
• ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի
• «Դարմանթեստ» լաբորատորիայի հետ:
Միջազգային համագործակցություն
• Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան, Իսպանիա
• Չուվաշյայի Պետական Համալսարան, Չեբոքսարի, ՌԴ

Աշխատակազմ