• Հայ
  • Рус
  • Eng

Էնդոկրինոլոգիական կլինիկա

Ղեկավար` Աղաջանովա Ելենա Միխայիլի, բ.գ.դ., պրոֆեսոր

1982թ.-ին 4-րդ մանկական հիվանդանոցում հիմնադրվել է մանկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքը` Է. Ռ. Փաշինյանի կողմից: 2008 թ.-ից էնդոկրինոլոգիայի բաժանմունքը` կլինիկան, ղեկավարում ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ե.Մ. Աղաջանովան:

Կլինիկան, որն այսօր գտնվում է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կազմում, սպասարկում է և մեծահասակներին, և երեխաներին:

Այն հագեցած է ինֆուզամատով, գլիկոզիլացված հեմոգլոբինը որոշող սարքավորումով (Afinion), ուլտրաձայնային դենսիտոմետրով և տեխնիկական այլ միջոցներով:

Էնդոկրինոլոգիական կլինիկան ունի 20 մահճակալ:

Կլինիկան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:

Կարդալ ավելին
Փակել

Այստեղ հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են էնդոկրին հետևյալ հիվանդությունները`

  • շաքարային դիաբետ
  • ահանաձև գեղձի հիվանդություններ
    ճարպակալում
  • մազակալում
  • մակերիկամների հիվանդություններ
  • էնդոկրին այլ հիվանդություններ

Երեխաների մոտ նաև հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են`

  • աճի դանդաղումն ու ֆիզիկական թերզարգացում
  • սեռական թերզարգացում ու վաղաժամ սեռական հասունացում

Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 310 երեխա, ինչպես նաև բնածին հիպոթիրեոզ, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, կարճահասակություն ունեցող երեխաները:

Գիտական գործունեությունը

Կլինիկայում գիտական հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով`

  • երեխաների և դեռահասների մոտ տիպ 1 շաքարային դիաբետի, բարդությունների, առանձնահատկությունների և տարածվածության ուսումնասիրում
  • Էմբրիոնալ գենեզի պրոտեոգլիկանների պաշտպանիչ էֆֆեկտի ուսումնասիրությունը ենթաստամոքսային գեղձի ինսուլյար ապարատի վրա
  • ՀՀ տարբեր շրջաններում օստեոպորոզի պատճառների և տարածվածության, պոստմենոպաուզալ շրջանում կանանց մոտ օստեոպորոզով հիվանդացության ուսումնասիրում
  • պոլիգլանդուլյար էնդոկրին համախտանիշների ուսումնասիրում
  • կարճահասակության ուսումնասիրում

Համագործակցություն

Էնդոկրինոլոգիական կլինիկան համագործակցում է.

  • Համառուսական էնդոկրին գիտական կենտրոնի
  • Բեռլինի Շարիտե համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիական կլինիկայի,
  • Ուկրաինայի հետդիպլոմային կրթության ակադեմիայի էնդոկրինոլոգիայի ամբիոնի
  • Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի
  • «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ
     
Այլ տեղեկություններ

Կլինիկայում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար Հայկական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են ձմեռային ճամբարներ, իսկ Արաբկիր բժշկական կենտրոնի,Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ` ամառային ճամբարներ:

«Երազ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար նոյեմբերի 14-ին (Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր) և հունիսի 1-ին (Երեխաների պաշտպանության համաշխարային օրը) պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ:

Անձնակազմ

Աղաջանովա Ելենա Միխայելի

կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. , պրոֆեսոր

Քալանթարյան Լուսինե Գագիկի

բժիշկ-օրդինատոր

Առաքելյան Լուսինե Մկրտչի

բժիշկ-օրդինատոր

Նավասարդյան Լուսինե Վիուլի

բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.

Հակոբյան Սոնյա Վահագնի

բժիշկ-օրդինատոր

Մարկոսյան Ռենատա Լևոնի

բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.

Իսսա Ֆրեիջ Սաբրիի

բժիշկ-օրդինատոր

Բայբուրդյան Գայանե Մելսիկի

բժիշկ-օրդինատոր