• Հայ
  • Рус
  • Eng

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն

Պատմություն

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1974 թվականին: Ամբիոնը ղեկավարել են՝
• պրոֆ. Թ.Ս. Թադևոսյանը (1974-1989 թթ.)
• պրոֆ. Տ.Լ. Վիրաբյանը (1989-1996 թթ.)
• դոցենտ Ա. Ե. Սահակյանը (1996-1998 թթ.)
• պրոֆ. Հ.Վ. Թոփչյանը (1998 թ-ից առ այսօր)

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ուսուցումը բակալավրիատում
Ամբիոնում ուսուցումն իրականացվում է դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար երեք լեզուներով: Ամբիոնում դասավանդվում են հիմնական մասնագի¬տա¬կան առարկաներ:
III կուրսի ուսանողներին դասավանդվում է Դեղերի դեղատնային տեխնոլոգիա առարկան (2 կիսամյակ տևողությամբ): V կիսամյակն ամփոփվում է թեստային համակարգչային քննությամբ (50 թեստ), իսկ VI կիսամյակը` բանավոր քննությամբ և ուսումնական պրակտիկայով:
IV կուրսում ցիկլային պարապմունքների տեսքով ուսուցանվում է Պատրաստի դեղաձևերի տեխնոլոգիա առարկան: VII կիսամյակում ցիկլային պարապմունքի վերջում անց է կացվում բանավոր քննություն, իսկ VIII կիսամյակում` թեստային համակարգչային քննություն (50 թեստով):
Առարկաների ուսուցումն իրականացվում է հիմնականում ամբիոնում, ինչպես նաև դեղատներում և գործարաններում: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:
Բակալավրիատի ուսուցումը դեղերի տեխնոլոգիայի ամբիոնում ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ` թեստային համակարգչային քննությամբ:

Ուսուցումը մագիստրատուրայում
Ուսուցումը շարունակվում է մագիստրատուրայում 1 տարի տևողությամբ: Մագիստրոսներն ուսուցանվում են Դեղագործական տեխնոլոգիա, Կոսմետիկ դեղաձևերի տեխնոլոգիա, Դեղորայքային անհամատեղելիություններ և Դեղագործական կենսատեխնոլոգիա առարկաների ծրագրերով, որի ընթացքում ուսանողները ստանում են առավել խորը գիտելիքներ ամբիոնի մասնագիտական առարկաներից միաժամանակ:
Մագիստրատուրայի ուսուցումը դեղերի տեխնոլոգիայի ամբիոնում ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ 3 փուլով`
• գործնական հմտության փուլ
• թեստային համակարգչային քննություն
• բանավոր քննություն

Դիպլոմավորված մասնագետի ուսուցումը
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնում այս ուսուցումն իրականացվում է դեղագիտական ֆակուլտետի ԱՊՀ ուսանողների համար երեք լեզուներով: Ամբիոնում դասավանդվում են հիմնական մասնագի¬տա¬կան առարկաներ:
III կուրսի ուսանողներին դասավանդվում է Դեղերի դեղատնային տեխնոլոգիա առարկան (2 կիսամյակ տևողությամբ): V կիսամյակն ամփոփվում է թեստային համակարգչային քննությամբ (50 թեստ), իսկ VI կիսամյակը` բանավոր քննությամբ և ուսումնական պրակտիկայով:
IV կուրսում ցիկլային պարապմունքների տեսքով ուսուցանվում է Պատրաստի դեղաձևերի տեխնոլոգիա առարկան: VII կիսամյակում ցիկլային պարապմունքի վերջում անց է կացվում բանավոր քննություն, իսկ VIII կիսամյակում` թեստային համակարգչային քննություն (50 թեստով):
V կուրսում XI-րդ կիսամյակում ուսուցանվում է Կոսմետիկ դեղաձևերի տեխնոլոգիա և Դեղագործական կենսատեխնոլոգիա առարկաները ցիկլային պարապմունքների տեսքով: Ցիկլային պարապմունքի վերջում անցկացվում է բանավոր քննություն: X-րդ կիսամյակում ուսուցանվում է Դեղագործական տեխնոլոգիա և Դեղորայքային անհամատեղելիություններ առարկաները, որոնք ամփոփվում են թեստային համակարգչային քննությամբ:
Առարկաների ուսուցումն իրականացվում է հիմնականում ամբիոնում, ինչպես նաև դեղատներում և գործարաններում: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի բազաներն են հանդիսանում հետևյալ դեղագործական կազմակերպությունները՝
• «Լիկվոր» ՓԲԸ
• «Էսկո-ֆարմ » ՍՊԸ
• «ԱՐՓԻՄԵԴ» դեղագործական ձեռնարկություն
• Դեղատուն «Գալեն» ՍՊԸ
• Դեղատուն «Նատալի-ֆարմ» ՍՊԸ
• «Երևանի քիմիադեղագործական ֆիրմա» ԲԲԸ
• Դեղատուն «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ

Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնը համալրված է մի շարք երիտասարդ կադրերով, որոնք մասնակցում են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին: Գիտահետազոտական աշխատանքներն ամբիոնում անցկացվում են հիմնականում հետևյալ ուղությամբ՝ «Դեղաբուսական հումքից կենսաբանորեն ակտիվ պատրաստուկների տեխնոլոգիական գործընթացի մշակումը և ֆարմակոլոգիական ակտիվության ուսումնասիրությունը»: Ամբիոնում ներդրվել են բույսերից կենսաբանական ակտիվ նյութերի անջատման և դրանց ուսումնասիրման մեթոդներ, ինչպես նաև ֆիթոպատրաստուկների և կենսաբանական ակտիվ հավելումների պատրաստման տեխ¬նոլոգիական գործընթացների մշակում: Որոշ դեղաբույսերի հիպոլիպիդեմիկ, հակաիշե¬միկ, հակաօքսիդանտային, ակնապաշտպան ազդեցության ուսումնասիր¬ման նպատակով մշակվել և ամբիոնում ներդրվել են փորձարարական մոդելներ՝ հիպերլիպիդեմիայի, լոկալ իշեմիայի, ածխաջրատային և ճարպային փոխանակության մի շարք կենսաքիմիական ցուցանիշների որոշման մեթոդներ: Ուսանողները նույնպես մասնակցում են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին, որոնք ամփոփվում են թեզիսների և հոդվածների տեսքով:
Ամբիոնի աշխատակիցները բազմիցս մասնակցել են դեղագետների միջազգային կոնֆերանսների ԱՊՀ տարածքում: Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրապարակվում են 5-10 գիտական աշխատանքներ:

Ամբիոնում իրենց գործունեությունն են ծավալում 11 աշխատակիցներ՝ 1 պրոֆեսոր, 2 դոցենտներ՝ դեղագործական և քիմիական գիտությունների թեկնածուներ, 1 ավագ դասախոս դ.գ.թ., 4 դասախոսներ, 2 ասիստենտ և 1 լաբորանտ:

Աշխատակազմ