• Հայ
  • Рус
  • Eng

Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1974թ.-ին։
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1974թ.-ին: Դրանում ընդգրկվել են դեղագիտական և թունաբանական քիմիայի, ինչպես նաև ֆարմակագնոզիայի դասընթացները: Նորաստեղծ ամբիոնում զգալի աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտամանկավարժական կազմի ձևավորման ուղղությամբ:
1980թ.-ին ամբիոնից առանձնացվել է ‎ֆարմակագնոզիայի դասընթացը:

Պատմություն

Հիմնադրվել է 1974թ.-ին։
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1974թ.-ին: Դրանում ընդգրկվել են դեղագիտական և թունաբանական քիմիայի, ինչպես նաև ֆարմակագնոզիայի դասընթացները: Նորաստեղծ ամբիոնում զգալի աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտամանկավարժական կազմի ձևավորման ուղղությամբ:
1980թ.-ին ամբիոնից առանձնացվել է ‎ֆարմակագնոզիայի դասընթացը:
Մինչև 1990թ.-ն ամբիոնում միավորվել են դեղագիտության ֆակուլտետում դասավանդվող քիմիական բոլոր դասընթացները՝ անօրգանական, օրգանական, ֆիզկոլոիդ, անալիտիկ, դեղագիտական և թունաբանական քիմիաները:
1996թ.-ին ամբիոնին են միացվել նաև համալսարանի քոլեջում դասավանդվող ընդհանուր և օրգանական քիմիաների դասընթացները: Այսպիսով, ստեղծվել է բազմապրոֆ‎իլ մի ամբիոն, որը մեծ ներդրում ունի ՀՀ-ում դեղագետ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:
1996թ.-ից ամբիոնում տարվել են գիտահետազոտական աշխատանքներ ուսուցման հարացույցի փոփոխության և ավանդական, այսպես կոչված` ադապտիվ առարկայական ուսուցման մոդելից զարգացնող կրթական տեխնոլոգիաների անցման ուղղությամբ: 1996-2006թթ.-ին ամբիոնը ղեկավարել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյանը
2006թ.-ին ամբիոնը բաժանվել է երեք ամբիոնների` անալիտիկ, օրգանական քիմիայի և ֆարմացիայի: Օրգանական քիմիայի ամբիոնին է միացվել նաև նախապատրաստական բաժանմունքը և ամբիոնի վարիչ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը, իսկ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Դավիթի Կարապետյանը, ով գիտական 28 աշխատանքի հեղինակ է,:
2011թ.-ին օրգանական քիմիայի ամբիոնին միացավ նաև անալիտիկ քիմիայի ամբիոնը: Նորաստեղծ ամբիոնը կոչվեց դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն, որի ղեկավարն է Լիդա Սահակյանը:

Ամբիոնի առաջին ղեկավարը (1974-78թթ.) եղել է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյանը: Ճանաչված գիտնականը հեղինակ է գիտական 284 աշխատանքի:
1978-80թթ.-ին դեղագիտական, թունաբանական քիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատարը եղել է քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Արամայիսի Գրիգորյանը, ով գիտական 57 աշխատանքի հեղինակ է:
1980-96թթ.-ին ամբիոնը ղեկավարել է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Բախշիի Օրդյանը: Նա հեղինակ է գիտական 210 հոդվածի, ստացել է հեղինակային աշխատանքի 13 վավերագիր:
2006-2011 թթ. Անալիտիկ քիմիայի ամբիոնը ղեկավարել է Թամարա Դավիթի Կարապետյանը, կ.գ.թ., դոցենտ, 40-ից ավելի գիտմեթոդական հրապարակումների, ֆիզիկական և կոլոիդ քիմիայի դասագրքի հեղինակն է (հայերեն և ռուսերեն լեզուներով):
1996-մինչև օրս ամբիոնը ղեկավարում է, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյանը, Նա հեղինակ է 270 գիտամեթոդական հրապարակումների, 20-ից ավելի նախարարության գրիֆն ունեցող դասագրքերի:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Ուսուցումը կազմակերպվում է ԵՊԲՀ-ի նախապատրաստական ֆակուլտետի և դեղագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար։ Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ուսումնասիրում են՝ առաջին կիսամյակում. ընդհանուր քիմիա, իսկ երկրորդ կիսամյակում օրգանական քիմիա: Երկրորդ կուրսի ուսանողներն ուսումնասիրում են առաջին կիսամյակում`«Հետերոցիկլիկ միացությունների քիմիա» և «Օրգանական սինթեզ», «Ֆիզիկական քիմիա», «Անալիտիկ քիմիա (որակական անալիզ)», իսկ երկրորդ կիսամյակում` «Կոլոիդային քիմիա», «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)» առարկաները:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Դասախոսություններն ուղեկցվում են համակարգչային PowerPoint ծրագրով: Ուսուցման ընթացքում կիրառվում են էվրիստիկ և պրոբլեմային ուսուցման մեթոդները: Գործնական պարապմունքների ժամանակ կատարվում է դասախոսությունների քննարկում` ինտելեկտուալ խաղերի անցկացմամբ, խաչբառերի, գլուխկոտրուկների, խնդիրների կիրառմամբ, որոնք նպաստում են ուսանողների տրամաբանական մտածողության զարգացմանը: Գործնական պարապմունքներից բացի ուսանողները կատարում են նաև անհատական լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնում դասավանդվող յուրաքանչյուր թեմա ավարտվում է ընթացիկ հարցումով: Գնահատումը կատարվում է ըստ Համալսարանում ընդունված կարգի:
ԵՊԲՀ-ի նախապատրաստական ֆակուլտետում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր ենթաբաժիններով (ընդհանուր, անօրգանական և օրգանական): Որոշ թեմաների առավել լավ յուրացման համար կազմակերպվում են համակարգչային անիմացիոն սլայդերի ցուցադրություններ։ Կատարվում են լաբորատոր աշխատանքներ` սովորողներին քիմիական լաբորատորիայում աշխատելու տարրական կանոններին, ընդհանուր սկզբունքներին և պարզագույն չափումներին ծանոթացնելու նպատակով։
2017 թամբիոնին է միացվել քոլեջի դեղագիտական ֆակուլտետը, որտեղ ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր ենթաբաժիններով (ընդհանուր, անօրգանական և օրգանական):
Վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկները`
• «Անօրգանական քիմիա: Ընդհանուր քիմիա», Երևան, 2005թ.,2015թ
• «Oրգանական քիմիա: Հետերոցիկլիկ միացություններ», Երևան, 2009թ.,2015
• «Ընդհանուր և օրգանական քիմիա», Երևան, 2010թ., (անգլերեն),2014
• «Կոլոիդային քիմիա», Երևան, 2008թ.,
• «Որակական անալիզ (անիոններ)», Երևան, 2008թ.,2017
• «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)», Երևան, 2009թ.,
• «Ֆիզիկական քիմիայի լաբորատոր պարապմունքների ձեռնարկ դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար», Երևան, 2008թ., (ռուսերեն):
_______________________________________________________
Գիտահետազոտական աշխատանքներ


Ամբիոնում կատարվել և կատարվում են գիտահետազոտական հետևյալ աշխատանքները.
• ջրալույծ, կատիոնային մեզո-տետրա-3, 4-պիրիդիլ-արիլպորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզը և հակաուռուցքային, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը,
• ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրումը քիմիայի դասավանդման գործընթացում,
• ծիրանենու տերևների և պտուղների հանուկներում տարբեր գործոնների ազդեցության ներքո հակաօքսիդանտային և հակամիկրոբային ակտիվության ուսումնասիրումը և ՀՀ-ում տերևների օգտագործման հնարավորության ուսումնասիրումը,
• ակրիլաթթվի և ակրիլամիդի նոր տիպի կիրառական նշանակություն ունեցող համապոլիմերների սինթեզ և հատկությունների ուսումնասիրություն:
Ամբիոնում պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ հետևյալ թեմաներով.
2004թ.,դոկտորական, «Քիմիա» առարկայի նկատմամբ սովորողների անձնական դրական վերաբերմունքի ձևավորման դիդակտիկական համակարգը» ԺԳ.00.02.
2004, թեկնածուական,Արգինիլֆենիլալանինի անջատումը մարդու հիպոթալամուսից և նրա կենսաբանության ակտիվության որոշ կողմերը, Գ.00.04
2005թ., թեկնածուական, «Էկոլոգիական կրթության կազմակերպման առանձնահատկությունները բուհում` քիմիայի դասավանդման գործընթացում», Երևան, ԺԳ.00.02.
2007թ.:թեկնածուական,«Բնական և սինթետիկ ծագման նոր պորֆիրինների ստացումը և հակաքաղցկեղային, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը», Երևան,
2012թ. . Ծիրանենու տերևներից ստացված դեղաձևերի հակաօքսիդանտային և հակամանրէային ակտիվության ուսումնասիրությունը
2013թ, թեկնածուական ակրիլակաթթվի և ակրիլամիդի նոր համապոլիմերների սինթեզը և հատկությունների ուսումնասիրումը, Բ.00.06
2013 թ. Բնական և սինթետիկ ծագման կատիոնային պորֆիրինների և մետաղապորֆիրինների հակամանրէային ակտիվությունը in vitro և in vivo պայմաններում, ԺԵ.00.01

Այս տարի ծրագրով նախատեսվում է թեկնածուական դոկտորական թեզերի պաշտպանություն: Հեռանկարային պլաններում նախատեսվում է`
• նոր կատիոնային ամֆիֆիլ մեզո-տետրա-պիրիդիլ-արիլ պորֆիրինների, դիպորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզ,
• սինթեզված միացությունների հակաուռուցքային, հակամանրէային ակտիվությունների ուսումնասիրումը in vitro և in vivo պայմաններում,
• ամբիոնի թեմայի զարգացում,
• թեկնածուական թեզի պաշտպանություն,
• ժամանակակից մեթոդների ներդրում:
________________________________________
Համագործակցություն


ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է`
• Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և կենսաբանական ֆակուլտետներ,
• Երևանի պետական համալսարանի մանրէաբանության և բույսերի կենսատեխնոլոգիայի և մանրէների ամբիոնի,
• Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի,
• Կենսաքիմիայի ինստիտուտի,
• Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի,
• ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի,
• Դյուկ համալսարանի բժշկական կենտրոնի (Դյուրան, ԱՄՆ` The Department of Radiation Oncology, Duke University Medical Center US) հետ:
________________________________________

Աշխատակազմ